Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Որքան է մնացել Ռոբերտ Քոչարյանի դերին

Ռուսաստանի հարցազրուցավար Վլադիմիր Պոզների հարցին ի պատասխան, թե Հայաստանում հանրությունը կարող է լավ չընկալել ռուսաստանյան իր ելույթը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց, որ չունի Ռուսաստանի հետ հարաբերության իր դիրքորոշումների առնչությամբ թաքցնելու բան, և դրանք հայտնի են բոլորին:

Երկրորդ նախագահ Քոչարյանն այդ իմաստով իսկապես խաղում է բավականին բաց և արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում թավշյա հեղափոխությունից հետո ամբողջ ընթացքում: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, ոչ ամբողջապես բաց խաղաքարտերով, սակայն նկատելիորեն խաղում էր այդ դիրքում նաև Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, այսինքն՝ իր պաշտոնաթողությունից հետո ամբողջ ընթացքում: Ամենահետաքրքիրը այդ ամենում թերևս այն է, որ իր նախագահության ընթացքում երկրորդ նախագահը փորձում էր խաղալ բազմավեկտոր կամ նկատելիորեն բազմավեկտոր: Համենայնդեպս, 2005-06 թվականներին Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունը նկատելի լարված էր՝ ունենալով դրա մի քանի դրսևորում:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական քայլերում և պատկերացումներում նկատելի էր արևմտյան վեկտորը, այդ թվում և արտգործնախարար Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու ծրագրի առումով, որ ակնհայտորեն շոշափվում էր 2006 թվականին: Սակայն տեղի ունեցան իրադարձություններ, որոնք հանգեցին մարտիմեկյան ողբերգության, և Հայաստանում առաջ գնաց 2007-08 թվականների ոչ թե քոչարյանական, այլ սերժսարգսյանական ծրագիրը, և Սարգսյանն էլ նախագահի ընտրությունից և մարտիմեկյան ողբերգությունից հետո, դեռևս իհարկե վարչապետի կարգավիճակում, այցելելով Մոսկվա՝ ընտրական գործընթացում իրեն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց այն ժամանակ դեռևս ՌԴ նախագահ Պուտինին, որը մայիսին պետք է զիջեր նախագահի պաշտոնը Մեդվեդևին:

Ինչո՞ւ ՌԴ նախագահ Պուտինն այն ժամանակ չօգնեց իր ընկեր Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի իշխանության 2007-08 թվականների անցումը կատարել նրա ծրագրով: Ինչո՞ւ էր ընդհանրապես 2005-06 թվականներին առաջացել Երևանի ու Մոսկվայի միջև նկատելի լարումը: Թե՞ «ընկեր» կատեգորիան ներդրվեց Հայաստանի ներքաղաքական կյանք ավելի ուշ, երբ այն պետք էր արդեն ներքաղաքական կյանքը այլ կերպ կառավարելու համար՝ նախ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, որպեսզի աջակցություն ստացած Սարգսյանը հանկարծ չփորձի «ուրանալ» այն, և հետո արդեն թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում: Եվ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը, որ իր նախագահության շրջանում ակնհայտորեն փորձում էր քայլեր կատարել Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության ադրբեջանա-թուրքական բեկմանը որևէ կերպ այլընտրանք ձևավորելու ուղղությամբ՝ իհարկե անհաջող, ներկայումս չի փորձում ընդդիմանալ նույն ռուսական քաղաքականության ծիրում պաշտոնաթողությունից հետո իրեն վերապահված դերին: Ռոբերտ Քոչարյանը չի ընդդիմանում Ռուսաստանի օգնությամբ իշխանություն վերադառնալու մեծ ցանկությա՞ն, թե՞ այլ պատճառով: Ի վերջո, այդ դերի ռեսուրսը անսահմանափակ չէ, և դա գիտի թե՛ Ռուսաստանը, թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանը: Հետևաբար կա՛մ նա կգա իշխանության, կա՛մ առաջանում է հարց՝ ինչ է լինելու դերակատարի հետ, երբ սպառվի դերի ռեսուրսն ու նշանակությունը:

Թեև Հայաստանի հանրության և հայության համար ներկայումս առանցքային է հարցը, թե ինչ է լինելու այդ սխեմայի մեջ արդեն մոտ երկու տասնամյակ խրված Հայաստանի հետ, և ինչպես դուրս բերել Հայաստանն այդ սխեմայից: Մի մտքի հանրությունը թերևս պետք է գա հնարավորինս արագ, որ լուծումները հենց իր մտածողության դաշտում են, այլ ոչ թե այս կամ այն անձի հետ կապված որևէ լուծման:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում