Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Ես լինեի, Բայդենին նամակ կգրեի՝ հանկարծ չմոռանաս նախընտրական խոստմանդ մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

– Պարոն Պողոսյան, այս օրերին շատերը նշում են, որ հնարավոր է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը։ Մի կողմից՝ խոսվում է տրանսպորտային ապաշրջափակման, սահմանների բացման մասին, և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հնարավոր ճանաչումը։ Դրանք, Ձեր կարծիքով, կխանգարե՞ն իրար։

– Հունվարի 11-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հայտարարությունը պետք է մեջբերեմ։ Ռուսաստանն այն երկրներից չէ՞, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ուրեմն ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ են մեկը մյուսին կապում։

Հակառակը՝ եթե Բայդենը ճանաչի, կձևավորվի աշխատանքի նոր գործիքակազմ։ Բայդենը չէ՞ր ասում՝ Ամերիկան վերադարձել է, թող ցույց տա, որ վերադարձել է։ Մեր շահերը թողած՝ ո՞ւմ համար ենք դարդ անում, ո՞ւմ համար է շրջափակումն այդքան կարևոր։ Ո՞վ էր ասում՝ մեր պատմական Զանգեզուրով կմիացնենք թուրքական աշխարհը։ Հիմա մենք Ադրբեջանի շահերն ենք սպասարկո՞ւմ։ Եթե դրա պատճառով Թուրքիան պետք է նեղանա, թող նեղանա։ Մեր շահերը որտե՞ղ ենք թողնելու։ Մեր պահանջատիրությունը մոռացա՞նք։ Ասում էին՝ հիշում ենք ու պահանջում, դրանից բա՞ն է փոխվել։ Թուրքիան առերեսվե՞լ է իրականությանը, փոխհատուցումը վճարե՞լ է, մենք էլ հիմա չգիտենք ինչ անենք, որ հանկարծ չնեղանա՞։ Թուրքիան չէ՞ր այն երկիրը, որ 44 օր շարունակ մեր տղաների վրա կրակում էր Բայրաքթարներով, կամ այն երկիրը, որը բերեց ահաբեկիչներ, որոնք էլ օկուպացրին մեր հայրենիքը։ Ուզում եմ ասել՝ այդ մարդիկ ինչի՞ մասին են խոսում, ո՞ւմ համար են մտահոգվում։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում է Ցեղասպանությունը, դա անում է իր շահերից ելնելով։ Չէ՞ որ ասում է, որ ինքը աշխարհում պատմական արդարության համար պայքարող երկիր է։ Եթե իսկապես դա է՝ թող ճանաչի։ Հակառակը՝ պետք է նպաստել, որ նման քայլ արվի։ Ես նամակ կգրեի Բայդենին, կասեի՝ հանկարծ չմոռանաս քո նախընտրական խոստումները։

– Դա անում են մեր լոբբիստները։

– Իսկ մենք պետություն ունե՞նք, թե՞ ոչ։ Այդ կազմակերպությունները, ԱՄՆ քաղաքացիները իրենց աշխատանքն են տանում, իրենց իրավունքներից օգտվում են։ Իսկ մենք՝ որպես երկիր, շնորհակալություն հայտնո՞ւմ ենք Բայդենին, ունե՞նք առաջարկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եթե իհարկե մենք սպասարկում ենք Հայաստանի Հանրապետության շահերը, եկեք մեր քայլերն անենք։ Եթե որոշել եք թուրքական պետության, թուրք-ադրբեջանական շահերը սպասարկել՝ դա այլ խնդիր է։ Այդ ժամանակ կարող ենք ասել՝ եկեք թշնամանքները մոռանանք, եկեք թուրքական վիլայեթ դառնանք։

– Ոզում եմ նաև հակառակ արձագանքի մասին խոսել՝ հնարավո՞ր է ԱՄՆ-ի կողմից ճանաչումը Թուրքիային բերի երկխոսության դաշտ։

– Իհարկե, հնարավոր է։ Ինչքան Թուրքիայի վրա մեծանա ճնշումը Ցեղասպանության ճանաչման հետ կապված, այնքան Թուրքիան ավելի շուտ կգնա երկխոսության։ Հենց ինքը առաջինը պետք է նստի երկխոսության, ճանաչի Ցեղասպանությունը, առերեսվի իրականությանը, վճարի փոխհատուցումները ու կարողանա այդ հարցը հանել օրակագից, որ այլևս իր վրա ճնշումներ չգործադրվեն։ Բայց Թուրքիան չի փոխվել։ Շուտով կսկսեն ինչ-որ հայտարարություններ անել, ելույթներ ունենալ ձևական, Էրդողանը կարող է ինչ-որ ժեստի նման ապուշ հայտարարություն անել, բայց ապրիլի 25-ից սկսած վերադառնալու են իրենց հին քաղաքականությանը։ Սա նույն Թուրքիան է, ինչ 1915 թվականին, մեկ դարից ավելի ժամանակ է անցել, այդ երկիրը չի փոխվել։ Ով մտահոգվում է, մի անգամ էլ ասեմ՝ եթե որևէ մեկը ցանկանում է թուրքական վիլայեթում ապրել, կարող է տեղափոխվել ու ապրել Թուրքիայում։

– Լավ ապրելու համար Թուրքիայի հետ երկխոսելու գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Իսկ ով է ասում, որ Թուրքիայի հետ երկխոսելով լավ ենք ապրելու։ Սիրիացիներին հարցրեք՝ լա՞վ են ապրում, Թուրքիայի որևէ հարևան լա՞վ է ապրում, վրացիներին հարցրեք Աջարիայի մասով՝ լա՞վ են ապրում։ Նման հայտարարությունները ունե՞ն իրականության հետ աղերս։ Այդ հեքիաթը թող իրենց հավատացողներին պատմեն։ Եթե մեր երազանքը Աջարիան կամ թուրքական վիլայեթն է, միանգամից տեղափոխվեք այնտեղ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում