Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Դեմարշը ճարահատյալ քայլ է, անտրամաբանական քաղաքականության արդյունք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը
– Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց: Պարոն Մելիքյան, Ձեր գնահատմամբ, ո՞րն էր չգնալու տրամաբանությունը և արդյո՞ք դա հաղթանակ էր, ինչպես թմբկահարում են ՀՀԿ-ականները:
– Ես դեռևս չեմ լսել, որ հանրապետականները որևէ բան ընկալեն որպես պարտություն. նրանց բոլոր գործողությունները բացառապես հաղթական են: Բայց, դժբախտաբար, նրանցից բացի, որևէ մեկն այդ հաղթանակի պտուղները չի կարողանում անգամ երևակայության մեջ տեսնել, ուստի նրանց թողնենք մի կողմ: Առհասարակ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը մի ռեակտիվ գործընթաց է, որը տրամաբանության չի ենթարկվում: Այս տեսանկյունից, դա մտածված, համապարփակ քաղաքական ուղեգծի, սեփական շահերի ձևակերպման բացակայության հետևանք է: Ցանկացած գործողություն, որ այսօր կատարվում է արտաքին քաղաքականության ոլորտում, կտրված է, կոնցեպտուալ չէ: Եթե Հայաստանը քաղաքականություն վարեր, թերևս գործը չհասներ նրան, որ ստիպված լիներ դեմարշների գնալու: Ավելին, ՆԱՏՕ-ի բանաձևում ամրագրված ձևակերպումների մեջ Հայաստանի համար վտանգավոր որևէ բան ես չեմ տեսնում: Չեմ կարծում, որ արժեր այնտեղ չգնալ, ապա դա ներկայացնել որպես դեմարշ մի փաստաթղթի կապակցությամբ, որը, մեծ հաշվով, պարտավորեցնող չէ: ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ չէ, այն ռազմական դաշինք է, և բնական է, որ իր համար առաջնային քաղաքական խնդիրը տարածքային ամբողջականությունն է և ոչ ազգերի ինքնորոշման խնդիրը: Որևէ տրամաբանություն չկա: Առավել ևս տրամաբանություն չկա, քանզի քաղաքականություն ունեցող պետությունը գործը չի հասցնում դեմարշների: Դեմարշը վերջին միջոցն է` ճարահատյալ քայլ:
– Իսկ այդ դեմարշը ինչքանո՞վ կարելի է հաջողված համարել, երբ Սերժ Սարգսյանը չի գնացել Լիսաբոն, սակայն Հայաստանն, այդուամենայնիվ, ներկայացված է եղել գագաթնաժողովին` արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով:
– Կրկնում եմ, պետք չի արտաքին ոլորտում կատարած գործողությունները կապել որևէ տրամաբանության կամ օրինաչափությունների հետ, քանզի Հայաստանի պարագայում դա բացակայում է: Հայաստանի արտաքին քաղաքականությունն անձնավորված է` արտաքին քաղաքականության մեջ արձանագրված հաջողությունները, ինչպես և շախմատում, կախված են մեկ անձից: Էական չէ Էդվարդ Նալբանդյանն այնտեղ ներկա է եղել, թե ոչ, կարևորը Սերժ Սարգսյանը չի գնացել: Սա աշխարհայացքի, քաղաքականության փիլիսոփայության խնդիր է: Պատասխանատվության չափի ընկալման հարց է, որը, դժբախտաբար, այսօր մեր իշխող դասի շրջանակներում բավական ցածր մակարդակի վրա է:
– Միխեիլ Սաակաշվիլիի վերջին հայտարարությունը Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցի առնչությամբ կարծես որոշակի փոփոխություններ մտցրեց տարածաշրջանային խնդիրների մեջ: Ըստ էության, մեր տարածաշրջանում չլուծված է մնում ղարաբաղյան հարցը, և միջազգային հանրության ուշադրությունն ամբողջովին սևեռվում է հենց այս խնդրի վրա: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս պարագայում ԼՂ հարցում շրջադարձային փոփոխություններ լինեն:
– Այն, որ Սաակաշվիլին հայտարարել է, թե ռազմական միջոցներով չի լուծելու այս խնդիրը, դեռևս չի նշանակում, որ Վրաստանը տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունի, ճանաչում է Աբխազիան և Հարավային Օսիան: Խնդիրը մնում է, սակայն Սաակաշվիլին դիվանագիտորեն այն տեղափոխում է ավելի բարձր ատյաններում լուծելու մակարդակի: Իսկ Ղարաբաղի խնդրի լուծման վրա այսօր իրական ազդեցություն կարող է ունենալ միայն հայկական կողմի ակտիվ, գիտակցված քաղաքականությունը: Ցավոք, այս տեսանկյունից մենք խոցելի ենք ցանկացած արտաքին ազդեցության համար, և նույնիսկ Վրաստանի պահվածքը կարող է անդրադառնալ ԼՂ հիմնախնդրի վրա ու մեզ համար ոչ բարենպաստ լինել:
– Իսկ ինչպե՞ս:
– Խոսքը գնում է տարածքային ամբողջականության մասին: Ադրբեջանն այսօր ասում է, որ պատրաստ է ուժի միջոցով վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանը գործ ունի ԼՂՀ-ի և նրա թիկունքին կանգնած Հայաստանի հետ, իսկ Վրաստանը գործ ունի Աբխազիայի, Օսիայի և նրանց թիկունքին կանգնած Ռուսաստանի հետ, որ անհամադրելի ուժեր են: Եթե մենք պահանջենք, որ Ադրբեջանը զերծ մնա ուժի կիրառման սպառնալիքից կամ ուժի կիրառումից, ապա Վրաստանի օրինակը կա, և ես չեմ կարծում, որ Վրաստանն այդ միջոցով լուծի իր հարցը: Այստեղ կլինի երկու տարբերակ` լուծում խաղաղ ճանապարհով, բայց, ըստ էության, պատասխանատվությունը ռուսների վրա բարդելով, կամ էլ անընդհատ սպառնալիքներ ուժի միջոցով տարածքային ամբողջականությունը վերականգնելու: Այս երկու տարբերակն էլ գոյություն ունենալու հավասար իրավունք ունեն, եթե մենք որևէ կերպ չկարողանանք գործընթացը շուռ տալու և դրա մեջ նոր փիլիսոփայություն դնելու: Այսօր, ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ մենք գործող իշխանություններից առայժմ նման սպասելիք ունենալ չենք կարող:
– Աստանայի գագաթնաժողովից ի՞նչ սպասելիքներ կան:
– Ես չեմ բացառում, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, բայց դա պարտադիր կիրառման ուժ չի ունենա: Պարզապես գործընթացը կենդանի պահելու հերթական նշանը կլինի:
– Անդրադառնանք ԼՂՀ-ում անցկացված զորավարժություններին և դրանց ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթին ու կեցվածքին: Պարոն Մելիքյան, արդարացվա՞ծ էր, արդյոք, այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ում հանդես եկավ որպես գերագույն գլխավոր հրամանատար:
– Կրկին պետք չէ այստեղ տրամաբանություն փնտրել, պարզապես մենք քաղաքականություն չունենք, և այս որակի իշխանական վերնախավ ունենալով` առաջիկայում էլ չենք ունենալու: Այս ամենը այսրոպեական, պահի թելադրանքով կատարված քայլեր են: Այս ամենը, իհարկե, Սերժ Սարգսյանի համար տրամաբանություն ուներ, որը, սակայն, պետական շահի հետ որևէ կապ չունի: Սերժ Սարգսյանի համար տրամաբանությունն այն էր, որ ներկայանար որպես համայն հայության և երկու հայկական պետությունների տեր և առաջնորդ: Իսկ դրա միջազգային հետևանքներն այն են, որ դրանով փաստացի ասվում է, որ Սերժ Սարգսյանը կարող է հանդես գալ Ղարաբաղի անունից և կարող է նաև պարտադրել Ղարաբաղին:
– Առաջիկա համապետական ընտրություններին դեռևս մեկ ու կես տարի կա, սակայն արդեն իսկ սոցիոլոգիական հարցումների և թվանկարչության տեղատարափ է սկսվել: Ձեր գնահատմամբ, այս ամենը կարո՞ղ է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այս իշխանությունները ղարաբաղյան հարցում որևէ շրջադարձային փուլի են սպասում և ցանկանում են այդ խնդիրները լռեցնել ներքին հարցերով` օրինակ արտահերթ ընտրությունների սցենարը առաջ քաշելով:
– Իմ տպավորությամբ, մեր իշխանական ճգնաժամը խորանում է շատ արագ տեմպերով, և այս տեսանկյունից, բնականաբար, իշխանություն ունեցող մարդիկ փորձում են սուտ հանրային կարծիք ստեղծել, որը բացառապես արտաքին աշխարհի համար է, քանզի Հայաստանում ապրող ցանկացած ոք շատ լավ գիտի այդ մարդկանց գինը: Այս գործընթացներն այնքան արագ են ծավալվում, որ վախենամ դրանք այդ բոլոր հաշվարկներն իրականացնողներին որևէ օգուտ չտան: Չեմ կարող ասել` դա կլինի արտահերթ ընտրություն, թե պարզապես հրաժարում մասնակցելու հերթական ընտրություններին: Ակնհայտ է, որ այս որակի իշխանությունները այլևս պետք չեն և պետք չեն նաև արտաքին գործընկերներին: Իշխանության նոր որակը Հայաստանում ենթադրում է նոր դեմքեր և նոր սկզբունքներ: Կարծում եմ, առաջիկա մեկ ու կես տարիները այդ որակների ու սկզբունքների փնտրտուքների մեջ կանցնեն: Սակայն պարզ է մի բան` այսօրվա քաղաքական ուժերից թե՛ ընդդիմությունը և թե՛ իշխանությունը հասարակությանը համախմբող պոտենցիալ չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում