Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչն ապրիլի 8-ին հրաժարվել է մեկնաբանել հաղորդումները Սիրիային հրթիռահարվածներ հասցնլու մասին:
«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- ՏԱՍՍ-ի համանպատասխան հարցին հեռախոսով պատասխանել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ավելի վաղ SANA գործակալությունը հաղորդել է, որ առնվազն չորս սիրիացի զինծառայող է վիրավորվել Դամասկոսի շրջակայքում հրթիռահարածի հետևանքով, որը հասցրել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:
Գործակալության տեղեկատվությամբ՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները թիրախների ուղղությամբ կրակ են արձակել երկրի հարավի շրջանների երկնքում, սիրիացի զենիթայիններին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, սակայն մի շարք օբյեկտների նյութական վնաս է հասցվել: