Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհում համավարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացության վերաբերյալ թարմացված տվյալները:
«2021 թվականի ապրիլի 7-ի, ժամը 15:34-ի դրությամբ, ամբողջ աշխարհում 2,867,242 մարդ է մահացել COVID-19- ի պատճառած բարդություններից», – հաղորդել է ԱՀԿ-ն:
Հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 132 046 206-ի: