
ԱՄՆ-ը պատրաստ է չեղյալ հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք հակասում են Իրանի միջուկային գործարքի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
Նրա խոսքով ՝ պատժամիջոցների հարցը մնում է բաց:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ԳՀՀԾ- ին վերադառնալու համար, այդ թվում` չեղյալ համարելով պատժամիջոցները, որոնք հակասում են ԳՀՀԾ- ին», – ասել է նա:
Դիվանագետը նշել է նաև, որ իրանական գործարքի իրականացման շուրջ բանակցությունները Վիեննայում ընթանում են կառուցողական եղանակով: Ամերիկյան պատվիրակությունն արդեն զրուցել է Ռուսաստանի, ԵՄ-ի ու Չինաստանի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության հերթական նիստում հայտարարել էր, որ Իրանը կվերադառնա միջուկային գործարքի համաձայն ստանձնած պարտավորությունների կատարմանը, հենց որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ վերականգնի իր մասնակցությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA):