Հորդանանի բանակին ու անվտանգության ուժերին հաջողվել է նախնական փուլում ճնշել ապստամբությունը, հայտարարել է թագավոր Աբդուլլահ Երկրորդը երկրի բնակիչներին ուղղված ուղերձում, հայտնում է Petra լրատվական գործակալությունը:
Թագավորը նշել է, որ հակակառավարական դավադրությունը բացահայտվել է ապրիլի 3-ին: Խռովությանը մասնակցել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը:
Աբդուլլահ Երկրորդը հավելել է, որ դավադրության մեջ ներգրավված արքայազն Համզա բեն Հուսեյնը գտնվել է պալատում՝ անվտանգ պայմաններում։