Thursday, 22 04 2021
Մարսի վրա առաջին անգամ թթվածին են արտադրել
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Դատախազության աշխատակիցները չեն ուզում պոկվել իրենց աթոռներից և իջնել ժողովրդի մոտ. Մինասյան
«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից
ՀՀ կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած քաղաքացիներին

Պակիստանի մասին Լավրովի հայտարարությունը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ֆոնին

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին հայտարարել է, որ Ռուսաստանը Պակիստանին առաջարկել է սեղմած գազի մատակարարումներ և սպասում է Իսլամաբադի պատասխանին: Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը հնչում է Մոսկվայում հայ-ռուսական բարձր մակարդակի՝ Պուտին-Փաշինյան հանդիպմանը զուգահեռ, որտեղ, ինչպես հայտնի է, քննարկվել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ օրակարգի առնչվող հարցեր, հայ-ռուսական երկկողմ հեռանկարներ ու եվրասիական ինտեգրացիային առնչվող թեմաներ: Այստեղ, անշուշտ, Հայաստանի համար կան Ռուսաստանի հետ համատեղ կարևոր հետաքրքրություններ, այդ թվում՝ անվտանգային ոլորտում՝ թե՛ Արցախի, թե՛ Սյունիքի ուղղությամբ մասնավորապես, բայց միևնույն ժամանակ նաև կան մի շարք հարցեր՝ կապված Կովկասում ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերության, դրանից բխող մարտահրավերների հետ, հատկապես հաշվի առնելով Արցախի դեմ պատերազմն ու դրանում ՌԴ, մեղմ ասած, բազմաթիվ հարցեր առաջացրած պահվածքը, այդ թվում՝ պատերազմից հետո: Առաջին հայացքից Լավրովի հայտարարությունն ու Պուտին-Փաշինյան զրույցը չունեն որևէ ընդհանրություն, տարբեր օրակարգեր են, տարբեր խնդիրներով: Բայց հենց վերը բերված հանգամանքները մեզ պետք է ստիպեն բավականին լուրջ ուշադրության արժանացնել Պակիստանի ուղղությամբ Մոսկվայի հետաքրքրությունը:

Այն, որ սեղմած գազը այստեղ առիթ է, իսկ բուն հարցը քաղաքական է, վկայում է հանգամանքը, որ դրա մասին բարձրաձայնում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանն ակնհայտորեն սկսում է Պակիստանի ուղղությամբ հարաբերություն խորացնելու կամ խոր հարաբերություն կառուցելու շարժ, և սեղմած գազի մատակարարումների առաջարկը դրա մեկնարկն է: Դեռևս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Իսլամաբադը, սակայն այստեղ Հայաստանի համար կա աչալրջության նոր առիթ: Թե ինչպիսին է Պակիստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, պարզ է վաղուց: Պակիստանը ունեցել է և ունի խիստ ադրբեջանամետ դիրքորոշում: Պակիստանը, Թուրքիայից և Ադրբեջանից բացի, մյուս երկու պետություններից մեկն է, որ հենց արցախյան հարցի պատճառով չի հաստատել դիվանագիտական հարաբերություն Հայաստանի հետ: Մյուսը Սաուդյան Արաբիան է, բայց Սաուդյան Արաբիայի դեպքում դա չի խանգարել Հայաստանի հետ հաղորդակցությանն ու շփումներին, նվազագույնը ղեկավարների մակարդակով ուղերձներին: Սաուդյան Արաբիան չի դիրքավորվել իբրև թշնամի, ի տարբերություն Պակիստանի, որը արցախյան թե՛ առաջին, թե՛ նաև 44-օրյա պատերազմին ունեցել է թերևս ուղղակի մասնակցություն:

Ավելին, դրանից հետո խոսվում է Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական որոշակի գործակցության ձևավորման մասին: Էլ ավելին՝ Պակիստանի զինուժի հրամանատարի շաբաթներ առաջ Թուրքիա կատարած այցից հետո փորձագետների շրջանում եղան կարծիքներ, որ միջուկային սպառազինության տիրապետող Պակիստանը կարող է դառնալ Թուրքիային այդ տեխնոլոգիան փոխանցող երկիր: Այդպիսով, բավականին պարզորոշ է, թե ինչ ուղղությամբ է սկսում աշխատել Ռուսաստանը: Մոսկվայի շահը այդ իմաստով հասկանալի է՝ կենտրոնանալ ասիական ուղղությամբ, որտեղ կա ոչ միայն Արևմուտքի հետ դիմակայության համատեքստում ամրանալու, այլ նաև բուն ուղղությամբ թե՛ Չինաստանի, թե՛ Հնդկաստանի, թե՛ Թուրքիայի և թե՛ Իրանի հետ մրցակցելու խնդիր: Այդ ամենը, իհարկե, մի կողմից կարող են հիմք լինել մտածելու մասին, որ Ռուսաստանի հաջողությունը կարող է դառնալ Պակիստանին զսպելու հնարավորություն: Մյուս կողմից, սակայն, նույն կերպ, առնվազն ոչ պակաս հիմնավորմամբ կա մյուս հարցը՝ Ռուսաստանը կարող է սեղմած գազից անդին Պակիստանին անել «աշխարհաքաղաքական առաջարկներ»: Իսկ դրանք արդեն լուրջ մտահոգության առարկա կարող են լինել հայկական կողմի համար՝ հաշվի առնելով վերը բերված հանգամանքները: Հատկապես եթե Մոսկվան ձեռնամուխ լինի Պակիստան-ԵՏՄ ինտեգրացիայի գաղափարին: Ահա այդ լայն համատեքստն է, որ բավականին նուրբ, սակայն, միևնույն ժամանակ, լրջագույն դիտարկումների առիթ է ստեղծում ընդհուպ հայ-ռուսական հարաբերության օրակարգ, որտեղ երկկողմ քննարկումները չեն կարող զերծ լինել Ռուսաստանի և Հայաստանի հանդեպ ագրեսիվ ու թշնամական տրամադրված պետությունների երկկողմ հարաբերության օրակարգերից: Առավել ևս, երբ դրանք ակնհայտորեն կարող են հանգեցնել այդ պետությունների դերի բարձրացման՝ եվրասիական մասշտաբով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});