Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտարարել է, որ այս տարվա փետրվարին 2020 թվականի նույն ամսվա համեմատ միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է ասոցիացիայի նոր գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը:
«Ներկայիս պայմաններում իրավիճակի վերականգնման որևէ նախանշան չկա»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ այս ամենը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման մեծ տեմպերի հետ: