Իսպանիայի մի շարք շրջաններում իշխանությունները որոշում են կայացրել խստացնելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կոտրելու վարակի տարածման տեմպերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Վարակման տեմպերը հատկապես ավելացել են Սուրբ Զատկի տոնակատարություններից հետո, հատկապես ծանրաբեռնված են աշխատում հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները:
Խստացված միջոցներ են ձեռնարկվել Կատալոնիայում, Ալավայում, Արագոնում: