Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Young Turks ձայնագրման լեյբլը հրաժարվել է անվանումից՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների հետ չնույնացվելու համար

Բրիտանական Young Turks ձայնագրման լեյբլը որոշում է կայացրել փոխել անվանումը և հեռացնել անվանման «Turks» բաղադրիչը՝ կապված Հայոց ցեղասպանության եզրույթի հետ ունեցած առնչության հետ:

Young Turks թարգմանաբար նշանակում է «Երիտասարդ թուրքեր»: Պարզվում է, որ լեյբլի հիմնադիրը` Քեյըս Փոուսոնը 2005 թվականին այն անվանակոչելու ժամանակ անտեղյակ է եղել, որ Young Turks` թարգմանաբար երիտթուրքեր են կոչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ծրագրած և իրականացրած «Միություն և առաջադիմություն»  կուսակցության անդամներին: Լեյբլի հիմնադրման ժամանակ հաշվի է առնվել խոսակցական անգլերենում Young Turks-ի նշանակությունը. այն է` ըմբոստ, ապստամբ երիտասարդներ:

Young Turks ձայնագրման լեյբլի հիմնադիր Քեյըս Փոուսոնը «Ինստագրամ»-ի իր էջում պաշտոնապես հայտարարել է անվանափոխության մասին՝  ներկայացնելով դրա պատճառները: Նա նշել է, որ 2005 թվականին որոշվեց լեյբլը կոչել Young Turks՝ ոգեշնչվելով Ռոդ Ստյուարտի համանուն երգից:

«Մենք անտեղյակ էինք եզրույթի ավելի խորը պատմությունից, մասնավորապես, որ Երիտթուրքերն այն խումբն էր, որը 1915 թվականից իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Շարունակական խոսակցություններից ու նամակներից հետո, երբ սկսեցինք տեղեկանալ խնդրի մասին, ակնհայտ դարձավ, որ այս անունը մարդկանց համար ցավի և շփոթմունքի աղբյուր է»,- նշել է Փոուսոնը՝ ընդգծելով, որ ձայնագրման լեյբլն անվանափոխելու և Young կոչելու իրենց որոշումը ճիշտ է:

Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ Young-ը, ի հիշատակ Ցեղասպանության ժամանակ զոհված և այն վերապրած հայերի, նվիրատվություն է կատարել Լոնդոնում գործող «Հայ հիմնարկ» մշակութային բարեգործական կազմակերպությանը:

Միջազգային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են ձայնագրման լեյբլի որոշմանը՝ մեկ անգամ ևս արծարծելով Հայոց ցեղասպանության թեման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում