Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

200 միլիոն դոլարի ներդրումային սոցիալական ծրագիր` բնակարանաշինության մեջ

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում գործադիրը հաստատելու է ներդրումային խոշոր մի ծրագիր, որն իրականացնում է «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերությունը։ Ընկերությունը արդեն իսկ հանքարդյունաբերության ոլորտում կատարել է 8 միլիարդ ՀՀ դրամի ներդրումներ և պատրաստվում է ևս մոտ 4 միլիարդ ՀՀ դրամի ներդրում կատարել: Ներդրումներով նախատեսվում է ձեռք բերել հանքարդյունաբերության համար տեխնիկա՝ ամբարձիչներ, կռունկներ, շինարարական տեխնիկա՝ բուլդոզերներ, բետոնախառնիչներ։ Նախատեսվում է ստեղծել մոտ 40-60 աշխատատեղ՝ միջինը 200-ից 300 հազար ՀՀ դրամ աշխատավարձով։

«ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է խոշոր հանքարդյունաբերական և կառուցապատող ընկերություն։ Ընկերության 100 տոկոս բաժնետերը Դավիթ Սուքիասյանն է։ Իրավական անձանց պետական ռեգիստրի կայքում երևում է, որ նրան են պատկանում «ՄԼ Մայնինգ Կոնցեռն», «ՄԼ Մայնինգ Գրուպ», «ՄԼ Մայնինգ Քոնսթրաքշն», «ՄԼ-Մայնինգ» ընկերությունները: Նախորդ տարի գործադիրը հաստատել էր մեկ այլ նախագիծ, որով ընկերությունը իրականացրել է հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու ծրագիրը:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին, որ առաջիկայում ընկերությունը պատրաստվում է իրականացնել նաև «Քանաքեռ բնակելի համալիր» բնակելի թաղամասի շինարարությունը։ Սա բացառիկ հնարավորություն է գնել բնակարան Երևանում՝ քառակուսի մետրն ընդամենը $650 արժեքով, և ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև մասնակցել զինծառայողների ու պաշտպանության նախարարության աշխատակիցների համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին։

Ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունը հաջողությամբ իրականացնում է մի շարք սոցիալական կառուցապատման ծրագրեր։ Այժմ Երևանում աննախադեպ ծավալի սոցիալական ծրագիր է նախատեսվում իրականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որով նախատեսվում է մոտ 200 մլն. դոլարի ներդրում և մոտ 500000 ք/մ կառուցապատում, թվով մոտ 7000 բնակարաններ, որոնք իրենց աննախադեպ գնով հասանելի կլինեն բոլորին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում