Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Եթե գերիներն ամբողջությամբ վերադարձվեն, հասարակությունը սահմանի հնարավոր բացմանն այլ կերպ կնայի

РИА Новости-ի հարցին, թե կա՞ արդյոք որոշակիություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ հարցերի քննարկումներում, մշակվե՞լ են ճանապարհային քարտեզի նախագծեր, և որքա՞ն շահավետ կլինի տարածաշրջանի երկրների համար ճանապարհների ապաշրջափակումը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մինչև այժմ քննարկվել են հարցեր, որոնք բխում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի իրականացումից: Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, ինչպես նաև փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական և այլ տեսակի վերահսկողության հարցերով: Ներկայումս արձանագրված է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն կա, և աշխատանքները պետք է շարունակվեն: Աշխատանքային խումբը ստեղծվել է միջազգային փոխադրումների այն հարցերը դիտարկելու համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքները»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների երկկողմ ապաշրջափակման խնդիրները, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժի ավելացմանը և տարածաշրջանում առևտրային հարաբերությունների զարգացմանը: «Եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպման օրը համանախագահները կհամաձայնեցնեն աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով ենթախմբերի շրջանակում տեղի ունեցող քննարկումները»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Փաշինյանի հայտարարությունների մասին, ասաց՝ ապաշրջափակումը նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթներից մեկն էր, ու ենթադրելի է, որ այն ժամանակի ընթացքում պետք է իրականացվի. «Տեսնենք, թե ՀՀ իշխանությունները ինչքանով կկարողանան Հայաստանի շահերն իրացնել ու ընդհանուր առմամբ  նոյեմբերի 9-ի համաձայնագիրը իրականացնել։ Այնտեղ կան այլ խնդիրներ՝ սկսած գերիների հարցից, որոնք ևս քննարկման պետք  է դրվեն։ Ապաշրջափակումն  առանձնացնելն այնքան էլ չի բխում մեր շահերից։ Բացի այդ՝ արցախյան հարցի վերաբերյալ միջազգային տարբեր գործընթացները ենթադրում են, որ ապաշրջափակման հարցը կարելի է փոխկապակցել այլ խնդիրների հետ, ինչպես, օրինակ, Արցախի կարգավիճակի, Արցախի հարցի վերջնական կարգավորման։ Այդ ամենը նորից կախված է մեր դիվանագիտության աշխատանքից։ Տեսնենք, թե  ինչքանով կկատարվի այդ աշխատանքը։ Պետք է արձանագրել, որ մինչ այժմ այդքան էլ լավ չի կատարվել»։

Մեր այն դիտարկմանը, որ այն, ինչ կախված է Հայաստանից, մեր կողմից արվում կամ գոնե դրա պատրաստակամության մասին խոսվում է, փոխարենը Ադրբեջանը չի ուզում իրականացնել համաձայնագրի կետերը, Ղևոնդյանն արձագանքեց. «Ես նշեցի, որ կախված է մեր աշխատանքից, թե մենք ինչքանով կկարողանանք կողմերին ստիպել իրականացնել իրենց վրա վերցրած պարտավորությունները։ Դրա համար էլ Հայաստանը պետք է ուժեղ լինի, պետք է սուբյեկտայնության վերականգնում ունենանք։ Միայն ներքին ու արտաքին իրավիճակի վերլուծության, գործընկերների հետ աշխատանքի միջոցով է դա հնարավոր անել։ Նաև պետք է Ռուսաստանի հետ աշխատանք իրականացնենք, որ իր երաշխավորությամբ ընդունված համաձայնագրի դրույթները ի կատար ածվեն նաև հակառակորդի կողմից։ Եթե արտահերթ ընտրություններից հետո ձևավորվի իշխանության նոր հարաբերակցություն, կարծում եմ՝ այդ դեպքում աշխատանքն ավելի արդյունավետ կիրականացվի։ Ներկա իրավիճակը՝  թե՛ ներքաղաքական և թե՛ աշխարհաքաղաքական առումով, որոշակիորեն ցույց է  տալիս, որ դեռ  աշխատանքի տեղ կա, ու  այդ աշխատանքի համար անհրաժեշտ է  երկրում կայունություն։ Տեսնենք, թե արդյոք այդ կայունությունը կհաստատվի՞ արտահերթ ընտրություններով, ու մենք կկարողանա՞նք դրանից օգուտներ քաղել, թե՞ ոչ»։

Խոսելով տրանսպորտային ապաշրջափակման, սահմանի  բացման վերաբերյալ հասարակության հնարավոր արձագանքի մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ հասարակությունն ինչքան էլ էմոցիոնալ վիճակում է, այնուամենայնիվ հասկանում է, որ հավերժ փակ սահմաններ չեն լինում, ու ժամանակի ընթացքում, միևնույն է, սահմանները բացվելու են, ու դա ընդամենը ժամանակի հարց է։ Բայց անհրաժեշտ է, որ մենք հակառակ կողմից ևս ստանանք պարտավորությունների ի կատար ածում։ Եթե մեր գերիներն ամբողջությամբ ազատ արձակվեն, կարծում եմ՝ մեր հասարակությունը հարցին այլ կերպ կարձագանքի։ Իսկ եթե գերիները մնան՝ բնականաբար, հասարակության արձագանքը ավելի բացասական կլինի։ Կամ եթե հարցը վերաբերում է արտաքին ուժերին, նրանց երաշխավորությանը, ապա ինչպիսի ապաշրջափակում են իրենք պատկերացնում, արդյոք կերաշխավորե՞ն, որ այդ ապաշրջափակումը երկարատև լինի, և տարածաշրջանում բռնության այլ դրսևորումներ չլինեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում