Ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա, գրում է ermenihaber-ը։
Այս մասին հայտնում է թուրքական մամուլը, թեև ռուսական և ուկրաինական լրատվամիջոցներում առայժմ որևէ տեղեկություն չկա։
Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Զելինսկիի այցի տեղի կունենա Դոնբասում տիրող լարված իրավիճակի ֆոնին, ինչից մեծապես անհանգստացած են թուրքական իշխանությունները։