Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Մեկ օրում՝ մի ամբողջ կյանք. պատերազմում մահին հաղթած Հայկը չի հանձնվում, դեռ նոր անելիքներ ունի

Որպես պայմանագրային ծառայության մեկնած 19-ամյա Հայկ Աղաջանյանն Արցախյան 44-օրյա պատերազմում իր տեսածն անիրական մի պատմության է նմանեցնում:

«Արմենպրես»-ը Հայկի հետ զրուցել է նրա ուսման, հետաքրքրությունների, Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ապագա անելիքների մասին:

Նախկինում բժշկություն, այժմ միջազգային հարաբերություններ

«Ծնվել և մեծացել եմ Երևանում: Դպրոցում լավ սովորող եմ եղել, համեստություն չեմ անի (ծիծաղում է – հեղ.), քանի որ որոշել էի, որ պետք է բժիշկ դառնամ, ինձ համար կար մի միտք՝ պետք է լավ սովորեմ: Յուրաքանչյուր ոլորտում կարող են լինել լավ և վատ մասնագետներ, սակայն բժիշկը չի կարող վատը լինել։ Դպրոցից հետո սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում, այնուհետև ընդունվել եմ ԵՊԲՀ և որպես պայմանագրային զինծառայող, բուժակ մեկնել եմ ծառայության: Ցանկանում էի գինեկոլոգ դառնալ, սակայն հիմա ինձ այդ ասպարեզում չեմ պատկերացնում: Երբ սկսվեց պատերազմը, և ես վիրավորվեցի, պլաններս փոխվեցին»,- նշեց Հայկն ու ասաց, որ ուսումը նա այժմ ցանկանում է շարունակել Երևանի պետական համալսարանում՝ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։

Բարեգործությամբ զբաղվելու երազանքը

Ապագայի վերաբերյալ Հայկն իր առանձին մոտեցումներն ունի, ծրագրերից մեկը հստակ է՝ ցանկանում է բարեգործությամբ զբաղվել, որի համար առաջին քայլերն արդեն սկսել է անել։ Ասում է՝ մոտակա ժամանակներում նախատեսում է մի կազմակերպություն ստեղծել:

«Առաջնային պայմանը լինելու է զոհված և վիրավորում ստացած զինծառայողների  ընտանիքներին օգնություն տրամադրելը։ Կապ չունի սոցիալապես անապահով, թե ապահովված ընտանիքներ կլինեն:

Սպորտով զբաղվելիս հաջողություններ է գրանցել

Ըմբշամարտով զբաղվել է 5-7 տարի, ունեցել հաջողություններ, մեդալներ ստացել:

«Կարծում եմ, որ բոլորն էլ պետք է զբաղվեն սպորտով, առաջին հերթին իրենց առողջության և հաճույքի համար: 5-7 տարի զբաղվել եմ ըմբշամարտով, ունեցել եմ հաջողություններ, ուղղակի հասկանալով, որ այդ ոլորտում չեմ լինի, փորձել եմ իմ հաճույքի համար զբաղվել, սակայն մեդալներ ստացել եմ»,- հպարտությամբ ասում է Հայկը:

Պատերազմը մեկ օրում

Հայկն ընկերների հետ խոսելիս հաճախ է ասել, որ հենց իր ծառայության ժամանակ պատերազմ է սկսվելու, ասում է՝ «զգում էի, որ նման բան լինելու է»:

Ընդամենը 16 օրվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսել է:

«Ծառայել եմ Ջաբրայիլում (Ջրական) ու վիրավորվել եմ պատերազմի հենց առաջին օրը: Առաջին գծում էի, երբ վիրավորվեցի, գնացել էինք մեր ընկերներին ըստ անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու, սակայն դեռ դիրք չհասած կրակահերթեր սկսվեցին մեր ուղղությամբ։ Մի քանի ժամում կարծում եմ պատերազմի հետ կապված ամեն ինչ հասցրել եմ տեսնել: Մի ակնթարթում հասցրել եմ և՛ վախենալ, և՛ հպարտանալ, և ծնողներիս մասին մտածել, ընտանիքիս մյուս անդամների, ընկերներիս մասին։ Նման պահերի ամեն ինչ խառնվում է իրար ու անբացատրելի զգացողություններ են առաջանում»,- անկեղծանում է Հայկը:

Վստահեցնում է, որ առաջնահերթ և ուղիղ կապը լինում է Աստծո հետ, այդ ժամանակ սկսել է աղոթել, որպեսզի Ատված կողքին կռվող ընկերներին ու իրեն պահապան լինի:

«Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, այդ պահին զորամասում չէի, քանի որ կիրակի էր և մեզ, որպես բուժակ, թույլատրվում էր դուրս գալ զորամասից: Առաջին ձայները, արկերի պայթյունները երբ լսեցինք, ժամը 7:13 էր, անմիջապես զանգել եմ մեր զորամասից Յուրի անունով մի տղայի, ում հետ հասցրել էի շատ մտերմանալ այդ 16 օրում: Նրան հարցրի, թե ի՞նչ անեմ, քանի որ դեռ ոչ մեկս չէինք պատկերացնում` ինչ էր կատարվում: Նա ասաց, որ ոչինչ չի եղել, ամեն ինչ կարգին է, ինքն էլ շատ պոզիտիվ էր, ուրախ: Յուրիից հետո զանգել եմ մոտ ընկերոջս, ում հետ նույն տեղում էինք ծառայում, սակայն տարբեր գումարտակներում։ Ինքն այդ օրը մնացել էր զորամասում։ Հետո մեզ հրաման տվեցին բարձրանալ դիրքեր՝ օգնություն ցուցաբերելու։ Այնտեղ գնում էինք երեքով՝ ես, իմ ընկեր Արթուրը, ով նույնպես բուժակ էր, ինչպես նաև Յուրին, ով վարորդն էր: Ճանապարհին ամենաշատը ես էի զարմացել տիրող իրավիճակից և չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Մինչև դիրք հասնելը, ճանապարհին, երբ գնդակոծում, հրթիռակոծում և հրետակոծում էին, կողքերս չէի հասցնում անգամ նայել, որպեսզի տեսնեմ, թե ինչ զենքերից են կրակում: Պարբերաբար տղաներին հարցնում էի՝ «Էս նորմա՞լ ա, էս ի՞նչ ա կատարվում», տղաներն էլ թե՝ «դե երևի էլի, ի՞նչ իմանանք»: Մենք գնում էինք առաջին գիծ ու չէինք պատկերացնում, որ իրավիճակն այդքան լուրջ էր, կարծում էինք, թե հերթական մարտական գործողություններն են: Բոլոր այդ թյուրընկալումները վերացան, երբ ընկերս՝ Յուրին զոհվեց: Այդ ժամանակ պահի ողջ լրջությունը զգացի, անգամ բառերով չեմ կարող նկարագրել, թե ինձ հետ ինչ կատարվեց»,- պատմում է Հայկը:

Մեքենայի ուղղությամբ, երբ սկսել են կրակել, հասցրել են անմիջապես դուրս թռնել, սակայն այդ պահին անհարմար է եղել դիրքը՝ թշնամուն, դիտարկելու համար։

Մոտ 15 րոպե հետո օդում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել, ինչից հետո Յուրին կրկին նստել է մեքենայի ղեկին, որպեսզի այն մի փոքր հետ տանի, Հայկն ու Արթուրն էլ կրկին կարողանան մեքենա նստել:

«Ընդամենը վայրկյաններ անց մեքենան կարծես ցանցի վերածվեց, այդ ժամանակ Յուրին հասցրեց դուրս թռչել, սակայն արդեն վնասվածքներ ուներ որովայնի հատվածում։ Մենք էլ գոռում էինք, որպեսզի աչքերը չփակեր, սակայն վիրավորումն այնպիսին էր, որ անհամատեղելի էր կյանքի հետ ու մի քանի րոպեից զոհվեց: Թշնամին արդեն սկսեց կենտրոնանալ մեզ վրա, սակայն հարվածները սկզբում մեզ չէին կպնում, երևի հրաշք էր: Այդ պահին կապի միջոց չունեինք, մեր ռադիոկապը մնացել էր մեքենայի մեջ: Այդ ամենում միակ դրական կողմն այն էր, որ ողջ էինք մնում: Իրոք, կարող եմ ասել, որ հրաշքով ենք ողջ մնացել՝ փրկելով  մեկս մյուսի կյանքը։ Իմ մի ձեռքն է վնասվել՝ մատս էր կտրվել, զարկերակիս հատվածում էլ էի բեկորային վնասվածք ստացել, Արթուրն էլ ծնկից ներքև ոտքն էր կորցրել: Այդ պահին մյուս ձեռքիս նայեցի, տեսա որ մատներս տեղում են, մի փոքր կարծես հանգստացա: Արնաքամ էինք լինում, իմ ուղղությամբ ընկերս քարեր էր նետում, որ չքնեմ, որովհետև աչքերս փակվում էին։ Որոշ ժամանակ անց մեր զորամասի տղաներից մեկը՝ Շահենը, պատահական անցնելիս տեսել էր շտապօգնության պայթեցված մեր մեքենան, զոհված մեր ընկերոջը՝ Յուրիին, բարձր գոռաց, հետո մեզ տեղավորեց մեքենայում և հասցրեց Ջրականի հոսպիտալ։ Առաջին բուժօգնությունից հետո մեզ տեղափոխեցին Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ»,- նշում է Հայկն ու մտածելով ասում՝ հավանաբար, Աստված էր  նրան մեզ մոտ ուղարկել:

Հայկն ու Արթուրը, մինչև Շահենի տվյալ հատված հասնելը, մոտ 3-4 ժամ մնացել են անօգնական վիճակում։ Հայկին այդ ժամանակ հակառակորդը նաև մեջքից է կրակել, սակայն զրահաբաճկոնի շնորհիվ նրա կյանքը փրկվել է։ Այս ամենն էլ դեռ չեն հասցրել երկու ընկերով գիտակցել, երբ թշնամին սկսել է մի քանի տանկով առաջ շարժվել։

«Մի պահ այդ տանկերը կանգնեցին, առաջինի միջից նրանցից մեկը դուրս եկավ և մեզ համար անհասկանալի լեզվով ինչ-որ բան ասաց, ապա ձեռքով հրաման տվեց մեր ուղղությամբ շարժվել։ Այդ ցավերի մեջ սկսեցինք երկուսով գլորվել, մի փոս կար, հենց դրա մեջ հայտնվեցինք ու կրկին փրկվեցինք։ Մեր հրետանին սկսել էր աշխատել նրանց տանկային ստորաբաժանումների ուղղությամբ»,- պատմում է Հայկը։

Մահին հաղթելու պայքարը

Արդեն, երբ Շահենը նրանց տարել էր հիվանդանոց, տղաները սկսել են իրենց պայքարը երկրորդ ճակատում՝ մահին հաղթելու համար։

«Ստեփանակերտում վիրահատությունս տևել է տասը ժամ։ Այնուհետև տեղափոխվել եմ Երևան, մեր բժիշկների արհեստավարժության ու նվիրվածության շնորհիվ հրաշքով փրկվել է ձախ ձեռքս, որը նախատեսվում էին անդամահատել, քանի որ այն սկսել էր չսնուցվել, ամբողջությամբ սևացել էր»,- պատմում է Հայկը։

Մինչ օրս նա 8 վիրահատություն է տարել, դրանցից 3-ը եղել են բավականին բարդ, իսկ մնացածի ժամանակ տեղային անզգայացմամբ հեռացրել են ձեռքի բեկորները։ Ասում է՝ դեռ էլի կան, վիրահատություններ կրկին կլինեն։

«Անկեղծորեն խոստովանում եմ, որ շատ կցանկանայի պատերազմի ամբողջ ընթացքում  այնտեղ լինել, ընկերներիս կողքին, օգնել նրանց, ցավոք, չհասցրի օգտակար լինել իմ գործով»,- նշում է Հայկը։

Մարտական ընկերների հետ ամեն օր է հանդիպում, հավաստիացնում, որ մշտապես հիշելու ու ապրեցնելու է նաև մարտի դաշտում կորցրած ընկերոջը՝ Յուրիին։

«Որպես  բժիշկ էի գնացել, գիտեի իմ առաքելությունը որն է, այնտեղ ինչ պետք է անեի, վճռական գնում էի վիրավոր ընկերներիս օգնելու։ Հավերժ հիշատակ զոհված ընկերներիս։ Ցանկանում եմ նաև, որպեսզի վիրավոր ընկերներս էլ շուտ ապաքինվեն։ Մարտի դաշտում մեր պայքարը կյանքի համար էր, իսկ թիկունքում կփորձեմ հաղթանակներ գրանցել»,- վստահեցնում է նա։

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում