Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Մարտի 1-ից՝ Ապրիլյան քառօրյա. ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանի հետ

Ռոբերտ Քոչարյանի դեմ մարտիմեկյան քրգործի կարճումը, իհարկե, զարմանալի կամ անսպասելի չէ այն որոշումից հետո, որ օրեր առաջ կայացրեց Սահմանադրական դատարանը՝ 300.1 հոդվածը համարելով հակասահմանադրական: Դրան հաջորդող տրամաբանական որոշումը լինելու էր քրգործի կարճումը: Իրավականորեն ինչ շարունակություն կարող է ունենալ գործընթացը, կասեն իրավաբանները: Կլինի մեղադրանքի վերաորակավորում, նոր մեղադրանքի ներկայացում՝ այլ հատկանիշով, թե՞ նոր քաղաքական իրավիճակում մարտիմեկյան գործը կփոխզիջվի ավելի կարևոր որոշումների կամ համաձայնությունների, որոնք նշանակալի են Հայաստանի պետականության ու անվտանգության հեռանկարների տեսանկյունից: Այդ ամենը գնահատելն իսկապես բարդ է, քանի որ դրա համար պահանջվում է խորհրդապահական տեղեկատվություն, ինչը մեր ձեռքի տակ գոյություն չունի: Առաջիկա զարգացումները թույլ կտան կռահել տեղի ունեցողի տրամաբանությունը հետահայաց, պարզ կլինի ժամանակի ընթացքում: Քաղաքական առումով հետաքրքրության է արժանի այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ տեղի ունեցող զարգացումները փաստորեն ծավալվեցին արտահերթ ընտրության շուրջ քաղաքական համաձայնությանը զուգահեռ, և բավականին արագ:

Ըստ այդմ` հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք դա եղել է քաղաքական համաձայնության գործոններից, փոխզիջման առարկաներից, որի շնորհիվ եղել է արտահերթ ընտրության շուրջ համաձայնությունը: Միևնույն ժամանակ, մյուս կարևոր հարցն այն է, թե ինչպիսին է Մոսկվայի դերն այդ գործում: Այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործում Մոսկվան եղել է անմիջականորեն ներգրավված, պարզ էր դեռևս 2018-ի հուլիսին Լավրովի հայտարարությունից, թե Հայաստանի նոր իշխանությունը խոստացել է ձեռք չտալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց չի կատարել այդ խոստումը: Հետագայում, իհարկե, եղան բազմաթիվ դրսևորումներ, ընդ որում՝ հակասական, երբ Մոսկվան մեկ հրաժարվում էր Ռոբերտ Քոչարյանից, մեկ ստանձնում նրա պաշտպանական քաղաքական առաքելությունը: Այժմ այդ իմաստով մակընթացության փուլն է՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Եվ հատկապես ուշադրության է արժանի այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կարճվում է նրա մոսկովյան այցին և վաղը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցին և Պուտինի հետ երկուսի շփումներին զուգահեռ: Միևնույն ժամանակ, ապրիլի 6-ի լրահոսում այդ իմաստով ուշադրության է արժանի մեկ այլ տեղեկություն, որը մնաց փոքր-ինչ ծածկված: Վարչապետ Փաշինյանը ազատել է իր խորհրդականին՝ գեներալ Արշակ Կարապետյանին, որը 2016-ի Ապրիլյան քառօրյայի օրերին ԶՈՒ ԳՇ հետախուզության բաժնի պետն էր և պաշտոնանկ եղավ քառօրյայից հետո: Ամենաուշագրավն այն է, որ նրան պաշտոնանկ անող նախագահ Սերժ Սարգսյանը նույն Կարապետյանին ամիսներ անց նշանակեց Մոսկվայում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ: Եթե Կարապետյանը թերացել էր հետախուզության մեջ, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նրան ազատեց, բայց գործուղեց Մոսկվա: Դա որոշակիորեն դեմա՞րշ էր Ռուսաստանի դեմ, որին Սերժ Սարգսյանը խիստ թափանցիկ ակնարկով մեղադրում էր Ապրիլյան քառօրյայի համար: Եվ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց Կարապետյանին թավշյա հեղափոխությունից հետո՝ նշանակելով խորհրդական: Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է նա ազատում Կարապետյանին այժմ: Կարապետյանը ինչ-որ միսիա իրականացրել ու ավարտե՞լ է, թե՞ չի իրականացրել միսիան, և այժմ նաև չկա դրա անհրաժեշտությունը՝ իրավիճակ է փոխվել:

Համենայնդեպս, Ապրիլյան քառօրյայից եկող և մարտիմեկյան գործի հետ զուգահեռվող այդ հետագիծը գուցե միայն օրվա լրահոսում չէ, որ ունի մեկտեղում: Եվ ընդհանրապես, Հայաստանի անցնող մոտ երեք տասնամյակում, կամ առաջին հաղթանակին հաջորդած մոտ քառորդդարյա շրջափուլում տեղի ունեցող արտակարգ և ողբերգական իրադարձությունները, թերևս, բավականին շատ են ու մասշտաբային՝ մեկ պետության համեմատաբար կարճ պատմության մեջ առանձին իրողություններ լինելու համար: Ըստ այդմ, այդ ամենը հասկանալու երկար ճանապարհն անցնելու համար Հայաստանի հանրությանը, թերևս, պետք է իրողությունները դիտարկել առավելագույնս լայն համատեքստով և մեծ շրջանակով: Այդ իմաստով, գործը իսկապես ծանր է, բազմակի ծանր, քան կարելի է պատկերացնել որևէ քրգործով դիտարկվող որևէ լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում