Wednesday, 14 04 2021
Մեր թիրախը երկնիշ տնտեսական աճն է՝ 2020-ի համեմատ․ էկոնոմիկայի նախարար
Հայաստանը չպետք է բաժանի դեօկուպացիան ու կարգավիճակը
Ինչպես ենք հասցնելու պատվաստել բոլորին, խոտանելո՞ւ եք. Թագուհի Թովմասյանը՝ նախարարին
«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը
«Դրական բան չեմ տեսնում, որ հայ իրավաբանները հանդիպել են Փաշինյանին, որին Ռուսաստանի հայկական կազմակերպությունները բոյկոտ են հայտարարել»
18:38
Պատրուշևը մեկնաբանել է Սև ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը
Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում․ Նիկոլ Փաշինյան
Դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը դուք եք․ Դո՞ւք էլ եք ուզում բաժին վերցնել, վերցրեք․ Փաշինյանը՝ Կոստանյանին
Հրդեհ Հյուսիսային պողոտայում
Զավեշտալի է․ ասել են՝ Հադրութի զորամասից պետք է թուղթ բերեք, որ պատերազմին մասնակցել եք․ պատգամավորը՝ փոխվարչապետին
18:25
Սենատորները Բայդենին կոչ են արել ԱՄՆ-ին վերադարձնել Իրանի հետ միջուկային գործարքին
Իշխանությունը հաջողություն է արձանագրել միայն քարոզչական բեմադրությունների ոլորտում
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց, քվորում չլինելու պատճառով
Մեզ պետք է ոչ թե դատաստան, այլ արդարություն․ Մարտի 1-ի գործը բացահայտված է․ Նիկոլ Փաշինյան
VBET Պրեմիեր լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին»
Զինվորականն իր հայտարարություններում որոշակի սահման պետք է չանցնի. Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովին
Միայն ՌԴ ու Բելառուսի համար գործում է այն հավելվածը, որի միջոցով կարելի է գալ ՀՀ ու մեկնել
Ռուսաստանում բացել են Թուրքիա թռիչքների վերաբերյալ թեժ գիծ
Նոր մանրամասներ Երևանի համար 54 երթուղայինում տեղի ունեցած սպանությունից
ԼՂ կարգավորման միակ հարթակը Մինսկի խումբն է․ ԱԳ նախարար
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1085-ով
Իմ երկու խորհրդականներն էլ ինձ խորհուրդ են տվել իրականացնել կտրուկ պաշտոնանկություններ․ Փաշինյան
Գերիների վերադարձի լուրից հետո դատարկ ինքնաթիռի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը․ վարչապետ
Թուրքիան քաղաքական դրդապատճառներ չի տեսնում երկրի հետ օդային երթևեկությունը սահմանափակելու Ռուսաստանի որոշման հարցում. Չավուշօղլու
Ձեր թիմից մա՞րդ եք փնտրում, որ սոցիալական ծառայության պետ նշանակեք․ պատգամավորը՝ սոցապ նախարարին
Պետական հեղաշրջման փորձի շրջանակում Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ․ Նիկոլ Փաշինյան
17:15
Ուկրաինացին չորս անգամ հիվանդացել է COVID-19-ով
Կապ չունի նոր պղնձաձուլարանը որտեղ կկառուցվի․ սա միայն մեր ցանկությունից չէ կախված․ Փաշինյան
ՄԽ համանախագահները փաստում են՝ եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվում․ ԱԳ նախարար
ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

ԱՄՆ-ը 1 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։ Այս մասին հայտնեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից:

Մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան 11 միլիոն դոլար։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար:

ԱՄՆ ՄԶԳ-ն այս ֆինանսական միջոցները հատկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի:

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է. «Համաճարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին`հաղթահարելու COVID-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»:

Համավարակի բռնկումից մինչ օրս Միացյալ Նահանգները սերտորեն գործակցում է Հայաստանի հետ՝ հանրային առողջության պահպանման և COVID-19-ի դեմ արձագանքն ուժեղացնելու ուղղությամբ: Այս համագործակցությունը ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում, ինչպես նաև դիմակայունության խթանում փոքր բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին՝ դրամաշնորհների տրամադրման միջոցով:

ԱՄՆ-ը շարունակում է գլոբալ առաջնորդություն ցուցաբերել միջազգային առողջապահության և COVID-19 համավարակի դեմ պայքարում հումանիտար աջակցություն ցուցաբերելու գործում։ Այս ամենի հիմքում ընկած է 2001 թվականից ԱՄՆ Կառավարության ավելի քան $140 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակությունը գլոբալ առողջապահական ծրագրերին և տեղական առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});