Ֆրանսիայում Valneva կենսատեխնոլոգիական ընկերությունը ավարտել է իր COVID պատվաստանյութի կլինիկական փորձարկումների նախնական փուլը, որը ցույց է տվել դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը: Այս մասին երեքշաբթի օրը ՝ ապրիլի 6-ին, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Valneva-ն այսօր հայտարարեց իր VLA2001 թեկնածու- պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դրական արդյունքների մասին», – ասված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը հավելել է, որ պատվաստանյութի «անվտանգության վերաբերյալ կասկածներ չկան»:
18-ից 55 տարեկան 153 մեծահասակների շրջանում անցկացված փորձարկումների մասնակիցների ավելի քան 90% -ի մոտ COVID-19- ի նկատմամբ «հակամարմինների զգալի մակարդակ» է արտադրվել: