Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 6-ին, ժամը 20:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղում. այրվում է տուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:28-ին, մարել՝ 20:46: Այրվել է մոտ մոտ 50 քմ տարածքով տունը. տուժածներ չկան: