Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի 26-ից ի վեր Դոնբասում սպանվել է 10 ուկրաինացի զինծառայող: Ըստ նրա մամուլի ծառայության՝ այս հայտարարությունն արվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Զելենսկին Թրյուդոյին ասել է նաև, որ զինադադարի ընթացքում՝ 2020 թվականի հուլիսի վերջից ի վեր, տարածաշրջանում զոհվել են Ուկրաինայի զինված ուժերի 28 զինծառայողներ, իսկ այս տարի՝ 23 զինծառայող:
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին համագործակցության համար և առաջարկել է մտածել իր երկրում կանադացի ռազմական հրահանգիչների թվի ավելացման մասին: