Վրաստանում կարգելվի խնջույքների և այլ սոցիալական միջոցառումների համար տարածքներ և տներ վարձակալելը: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչական ծառայության ղեկավար Բեկա Փերաձեն:
Առաջիկա օրերին նախատեսվում է փոփոխություն մտցնել «մեկուսացման և կարանտինի կանոններ հաստատելու մասին» Վրաստանի կառավարության որոշման մեջ, համաձայն որի՝ վարձատուն պարտավոր կլինի վարձակալի հետ պայմանագիր կնքել: Փաստաթղթում հստակ նշված կլինի այն կետը, որ վարձակալին արգելվում է տարածքում զանգվածային միջոցառումներ անցկացնել:
Փերաձեն նշել է, որ վերջերս եղել են դեպքեր, երբ սեփականատերերը զանգվածային միջոցառումների համար տարածքներ են վարձակալության տալիս, և եթե խախտում է հայտնաբերվել, վարձակալը տուգանվում է 2 հազար լարիով, ինչը պատշաճ կերպով չի կանխում մարդաշատ հարսանիքների, ծննդյան օրերի կամ երեկույթների անցկացումը: