Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Ինքս կողմնակից եմ եղել թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի հետ երկխոսությանը, բայց այսօր հասարակության 90 տոկոսը դրան պատրաստ չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, նշվում է, որ կա շատ մեծ հավանականություն, որ Բայդենը ապրիլի 24-ին ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այս ուղղությամբ մեծ աշխատանք են տանում նաև հայկական լոբբիստական կազմակերպությունները։ Ի՞նչ եք կարծում՝ նման հնարավորությունն ինչպե՞ս կանդրադառնա ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերությունների վրա։

Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս հարցի շուրջ հայտնի չէ։ Ես կարող եմ խոսել ԱՄՆ-ի առումով. այո՛, իսկապես կա մեծ հավանականություն, որ Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսը վաղուց է ճանաչել, հիմա դրան գնում է նաև Բայդենի ադմինիստրացիան։ Դա իսկապես շատ հավանական է, ու այդ պրոցեսն այժմ ակտիվ քննարկվում է Միացյալ Նահանգներում։

Ի՞նչ հետևանքներ կունենա։ Պարզ է, որ հետևանքներից մեկը կլինի այն, որ հուժկու հարված կհասցվի Թուրքիայի ագրեսիվ պահվածքին։ Ի դեպ՝ հավանականությունը նաև աճում է այն պատճառով, որ Թուրքիան Ս-300 է գնել Ռուսաստանից ու հիմա էլ պատրաստվում է գնել Ս-400, և հետ չի կանգնում այդ ամենից։ Դա ավելի է մեծացնում հավանականությունը, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Եթե Բայդենի ադմինիստրացիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այո՛, շատ կխեղճանա Թուրքիան։ Դա լրջագույն քայլ կլինի։ Նման լուրջ երկրի կողմից նման քայլ անելը շատ է թուլացնելու Թուրքիային միջազգային հարթակներում։ Հիշեք Գերմանիայի Բունդեսթագի ճանաչումը։ Այդ ժամանակ բավականին թուլացավ Թուրքիան։

– Եթե Հայաստանը որոշի Թուրքիայի հետ որոշակի հարաբերություններ հաստատել՝ խոսքը բարեկամության մասին չէ, սահմանի բացում, առևտրատնտեսական հարաբերություններ… Բայդենի որոշումն ինչ-որ անդրադարձ կունենա՞։

– Եթե Միացյալ Նահանգները ճանաչի, ու Թուրքիան շատ նեղանա ու որոշի հրաժարվել կոմունիկացիաների բացումից, դա իրենց գործն է։ Բայց մյուս կողմից, այսօր էլ պարզ չէ՝ այդ կոմունիկացիաների բացումը մեզ ի՞նչ է տալու։ Ես չեմ տեսնում լուրջ հաշվարկներ՝ օրինակ, Զանգեզուրով, Սյունիքով ճանապարհների բացման հետ կապված։ Ի՞նչ է դա մեզ տալու, ի՞նչէ տալու Ադրբեջանին ու Թուրքիային։ Դժվար է ասել, քանի որ չկան հաշվարկներ։ Ընդհանուր միտքն այն է, որ կոմունիկացիաների բացումը լավ բան է, բայց ոչ ոք հաշվարկ չի անում՝ մեր տնտեսությունը դրանից կտուժի՞, թե՞ հակառակը։ Այն դրականը, որ մենք կստանանք, կկոմպենսացնի՞ բացասականը: Մեր տնտեսությունը 30 տարի զարգանում էր փակ համակարգով, բայց անմրցունակ չէ։ Ես չեմ տեսել հաշվարկներ, եթե լինեն այդպիսի հաշվարկներ՝ մենք նոր կարող ենք գնահատականներ հնչեցնել։

– Ձեր կարծիքով՝ մեր հասարակությունը պատրա՞ստ է այդ քայլին՝ սահմանների բացմանը, խաղաղության հաստատմանը։ Կա՞ նման պահանջ հատկապես տեղի ունեցած պատերազմից հետո։

– Մենք հիմա ավարտեցինք մի սոցհարցում, որտեղ կար հարց Ղարաբաղի մասին, թե՝ դուք համարո՞ւմ եք, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Մարդկանց 90 տոկոսը համարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, 9 տոկոսն էլ պատասխան չունի։ Գրեթե չկար մարդ, որ համարում էր, թե Ղարաբաղի հարցը լուծված է։ Դա ի՞նչ է նշանակում՝ այս տարբերակներին, այսինքն՝ կոմունիկացիաների բացմանը բավականին բացասական վերաբերմունք կա։ Եթե իշխանությունները համարում են, որ դա ճիշտ ճանապարհ է, պետք է բացատրական աշխատանք տանեն։ Ի՞նչ կարող է դա տալ մեզ, ո՞րն է դրա դրականը։ Ես չեմ բացառում, որ կա դրական բան։ Բայց եթե մարդիկ, մեր հարցումների համաձայն՝ 90 տոկոսը համարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, ուրեմն այս եռակողմ պայմանագիրը՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, վստահություն չի ներշնչում։ Դուք գիտեք, որ 9-րդ կետը կոմունիկացիաների բացումն է։ Ուրեմն հասարակության մեծ մասի վերաբերմունքը բացասական է։ Եթե իշխանությունը հակառակն է մտածում՝ պետք է բացատրական աշխատանք տանի, թվերով ցույց տա՝ ինչ կտա դա ժողովրդին։ Միայն խոսելով չէ։ Թուրքիան այսօր լուրջ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ, պատերազմից հետո դա երրորդ մեծ զորավարժությունն է։ Ես էլ եմ կողմնակից, որ մենք թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մտնենք, ես դա երբեք չեմ թաքցրել։ Բայց եթե իրենք պատրաստ չեն՝ ի՞նչ անենք։ Եթե իրենք Կարսում, Ադրբեջանում զորավարժություններ են անում՝ ո՞ւմ դեմ են պատրաստվում կռվել, Ռուսաստանի՞, ես դա շատ քիչ հավանական եմ համարում։ Իրանը ևս անհավանական է, մնում է Հայաստանը։

– Այսինքն՝ հնչում են խաղաղության միակողմանի կոչեր։

– Այո։ Իշխանությունները պետք է մտածեն՝ ինչ անել։ Հասարակությանը ևս պետք է տեղյակ պահեն իրենց պլանների մասին, հետո մտածեն՝ ինչ ձևեր գտնեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի խաղաղ քաղաքականություն վարեն մեզ հետ կապված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում