Wednesday, 14 04 2021
ՄԽ համանախագահները փաստում են՝ եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվում․ ԱԳ նախարար
Շատ դեպքերում քաղաքացիները ոչ պատշաճ են սոցիալական կարգավիճակը ամրագրում․ նախարար
Պայմանավորվածություն ունենք ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերել․ նախարար
16:45
Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». 2021-ին մշակութային ծրագրեր կլինեն ՀՀ մարզերում և Արցախում
2020-ը ֆորսմաժորային տարի էր, արվել է այն, ինչ այդ պահին հնարավոր է եղել. Թունյան
Ես կվարեմ նիստը, մի՛ անհանգստացեք, Ձեր տեղը զբաղեցրեք․ Ալեն Սիմոնյանը՝ Արտակ Մանուկյանին
16:18
Տոկիոյում բացվել է Օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցը
Ուղիղ. «Հայրենիքի փրկիչները» հավաքվել են ԱԺ-ի դիմաց. Բողոքի ակցիա
Շուշիում զոհված ոստիկանների դեպքերի քննության հետ կապված մանրամասներին չեմ տիրապետում
Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Ես որևէ մեկին չեմ ուզել թիրախավորել, երբ ասել եմ «ձեր թիմը»․ Գոռ Գևորգյանը՝ Փաշինյանին
Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի 90 տոկոսը պետական գաղտնիք է. վարչապետ
Այսպիսի քաղցկեղ ունեցող դատական իշխանությունը սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը․ Արման Բաբաջանյան
16:01
Կադիրովը դեմ է արտահայտվել ընդդիմադիր Նավալնիին Ղուրան փոխանցելուն
16:00
Նախկիններն իրենց գոյությամբ պահում են Փաշինյանին․ ընտրությունը լինելու է այլընտրանքը․ Դավիթ Սանասարյան
Բազամազավակ ընտանքիների համար առաջարկվում են բնակարանային աջակցության տարբերակներ
ՀՀ նախագահը մեկնում է Վրաստան
Կարող են լինել չարաշահումներ՝ կապիտալը ՀՀ-ից դուրս հանելու իմաստով. վարչապետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին
Հաստատված զոհերի թիվը 3621 է, կա 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ՝ 201 մարմին. Փաշինյան
ԿԳՄՍՆ-ն հայտնել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ընդգրկված անդամների կազմից դուրս գալու պատճառները
Ճգնաժամ կա ոչ թե ԵՊՀ-ում, այլ հոգաբարձուների խորհրդում․ Գեղամ Գևորգյան
«Ռոման» կկատարի Մխիթարյանի պահանջը․ Մանրամասներ նոր պայմանագրից
«Հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը»
Ամբողջ Շիրակի մարզը ոտքի կկանգնի․ գերիների հարազատները ժամանակ տվեցին իշխանություններին
Դա Լավրովի պլանի «մեխն» է, բայց Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դրդում են Հայաստանին պաշտպանել իր ազգային շահերը միջազգային իրավունքի ողջ ուժով
Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ
Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել է Հայաստանում տեղի ունեցած համակարգային փոփոխությունը․ վարչապետ
Ռուսական ռազմական հենակետ Սյունիքում. երաշխիքների հրամայականը
15:29
Ուկրաինան զորավարժություններ է սկսել Ղրիմի հետ սահմանին

Անկախ նրանից՝ հիմա ում տարածքն է դարձել, բնակիչների սեփականության իրավունքը անօտարելի է․ ՀՀ-ն գույքային պահանջ է ներկայացրել Ադրբեջանին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

– Պարոն Ղազարյան, Ադրբեջանին անցած բնակավայրերում մարդկանց տների, նաև պետական գույքի հետ կապված ինչ խնդիրներ կան, ինչ իրավունքներ ունեն նրանք, ինչ քայլեր կարող են ձեռնարկել: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ասի՝ եկեք ապրեք ձեր տներում:

Ադրբեջանը պաշտոնապես նման հայտարարություն չի տարածել: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ թեկուզ պատերազմն ավարտվել է, բայց Ադրբեջանը հնարավորություն չի տալիս, որ վերադառնան և օգտագործեն իրենց գույքը: Ավելին, եթե ճիշտ են տեսանյութերը, իրենք սկսել են տները քանդել, որ նոր բնակարաններ կառուցեն: Բնականաբար, դա հայերի համար չի: Դրան գումարած, մշակութային կոթողներն են վերացնում, միաժամանակ այդ երկրի նախագահը հայտարարում է, որ դրանք պետք է քանդվեն: Այսինքն՝ եթե դա համատեքստում նայենք, կտեսնենք, որ շարունակվում է հակահայկական քաղաքականությունը: Այս պայմաններում խոսք անգամ չի կարող լինել, որ հայ քաղաքացիները վերադառնան: Հիմա, որպեսզի ապացուցվի, որ դա այդպես է, պարտադիր չէ մի հատ դիմում գրել Ադրբեջանին, մերժվել և ցույց տալ: Իրավիճակն ինքնին ցույց է տալիս, որ քաղաքացիները չեն կարող վերադառնալ, որովհետև նրանց անվտանգությունն ապահովված չէ:

Իսկ, ասենք, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և մյուս շրջանների բնակիչներն իրենց գույքի հետ կապված ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել: Օրինակ՝ կարո՞ղ են դիմել ՄԻԵԴ:

– Այո, Հայաստանի Հանրապետությունը գուցե արդեն դիմել է, գուցե պետք է դեռ ինվենտարիզացիա անել, այդ ամբողջը ավարտել, բայց Հայաստանը ծանրությունն իր վրա է վերցրել, և գույքային պահանջ ևս ներկայացվել է միջպետական գանգատի շրջանակներում: Հիմա իրավական կողմը հետևյալն է. տարածքային իրավազորության փոփոխությունը չի հանգեցնում սեփականության փոփոխության, որովհետև սեփականության իրավունքն անօտարելի է՝ անկախ նրանից, թե այդ տարածքը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, թե Հայաստանի, թե չճանաչված պետության: Եթե անձն ունի սեփականության վկայական, նշանակում է՝ գույքային իրավունք ունեցել է, նշանակում է՝ պետք է շարունակի այդ գույքն օգտագործել՝ անկախ նրանից, որ այդ տարածքը համարվում է այլ պետության տարածք: Այնպես որ, Ադրբեջանը չի կարող իրավաբանորեն հայտարարել, որ, քանի որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում է գտնվում տվյալ բնակարանը, ապա հայերը պետք է լքեն այն: Ուրեմն, եթե իրավական գործընթաց նախաձեռնվի, հետագայում Ադրբեջանը պարտավոր կլինի կամ թույլ տալ, որ վերադառնան և օգտագործեն իրենց գույքը, կամ այլընտրանքային միջոցներ կիրառվեն, ինչպես Եվրոպական դատարանը հայտարարել է, ասենք, Սարգսյանների գործով: Այլընտրանքային միջոցը փոխհատուցումն է կամ այլ միջոցառումներ, որով կարող են հատուցել անձանց գույքը, որը նրանք այլևս չեն կարող օգտագործել:

Իսկ եթե այդ գույքը ոչնչացվել է, ապա Ադրբեջան պետությունը պարտավո՞ր է փոխհատուցում տալ:

– Այո, միանշանակ: Այս իրավիճակի համար ուղեցույց է «Սարգսյանն ու այլք ընդդեմ Ադրբեջանի» վճիռը: Եթե այդ վճիռը կարդաք, արդեն պարզ է դառնում, թե սկզբունքորեն եվրոպական իրավունքով ինչպես են կարգավորվում նման հարցերը: Հարցին լուծում է տալիս նաև ՄԱԿ-ը, որը մշակել է ուղեցույցներ, սկզբունքներ տեղահանված բնակիչների գույքային իրավունքների վերաբերյալ: Նշվում է, որ եթե զինված հակամարտության ժամանակ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը, երբ որ հակամարտությունն ավարտվում է, իսկ Ալիևը հայտարարել է, որ հակամարտությունն ավարտված է, ղարաբաղյան պատերազմը մնացել է անցյալում, պետք է նայել ապագային, խաղաղ գոյակցության մասին մտածել, ապա պետք է թույլ տան, որ քաղաքացին վերադառնա և շարունակի իր գույքից օգտվել: Եթե դա հնարավոր չէ, թեև օբյեկտիվորեն պարզ չէ, թե ինչու, որովհետև միայն զինված հակամարտությունը կարող է օբյեկտիվ պատճառ լինել վերադարձը չապահովելու համար, հիմա եթե զինված հակամարտությունն ավարտվել է ու էլի չեն կարողանում վերադառնալ, նշանակում է՝ գործ ունենք հայատյաց քաղաքականության հետ: Հետևաբար, պարտավոր ենք այլընտրանքային միջոցներ ապահովել: Առաջինը փոխհատուցումն է:

Իսկ եթե մեր կոթողները, եկեղեցիները ոչնչացնում են, այդ դեպքում ի՞նչ իրավունքներ ունենք մենք, ի՞նչ կարող ենք ձեռնարկել:

– Եկեղեցին և իր գույքը, որպես պաշտամունքի վայր, դա արդեն տվյալ համայնքի հոգևոր կյանքին է առնչվում, որը նույնպես մարդու իրավունքների համատեքստում է գտնվում: Այդ հարցն էլ պետք է բարձրացնել և, կարծեմ, բարձրացվում է, այսինքն՝ կոթողների, պաշտամունքի առարկաների ոչնչացումը, որը ընդհանուր այլատյացության քաղաքականության մաս է կազմում, որովհետև եթե ոչնչացվում է եկեղեցին, համայնքը ցրվում է: Քանի դեռ համայնքը կա, եկեղեցին էլ կա: Եթե ուզում են համայնքը ցրել, առաջինը հարվածում են եկեղեցուն: Սրանք փոխկապակցված հարցեր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});