Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Սխալը մարդու համար է, 6 հազար շահառուի մեջ 7 հոգուն նշելը ծիծաղելի է. Շուշիի քաղաքապետը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրգործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ, ըստ որի՝ նրանք նախքան պատերազմական գործողությունները սկսելը, վերջին երեք ամիսների ընթացքում փաստացի բնակվել են Շուշի քաղաքում: Արդյունքում այդ քաղաքացիները ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300 հազարական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն:

Այս խնդրի առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արծվիկ Սարգսյանն ասաց, որ չարաշահումներ ասվածը ընդունելի չէ, որովհետև 6 հազար շահառուների մեջ 7 բնակիչը 0.001 տոկոս է կազմում. «Այսինքն՝ ոչ թե չարաշահում է, այլ թյուրիմացաբար են այդ մարդիկ հայտնվել: Ճիշտն ասած, չգիտեմ էլ՝ ում մասին է խոսքը, ովքեր են այդ բնակիչները»:

Հարցին, թե իր համար անակնկա՞լ է եղել քրեական գործի հարուցումը, Արծվիկ Սարգսյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ես գիտեի, որ ինչ-որ մեկը բողոքել էր, ուզում էր շահառու դառնալ, սակայն կարգին չէր համապատասխանում, 10 տարի չի բնակվել Շուշիում, իր եղբայրն էլ 2016 և 2020 թվականների գործողությունների ժամանակ 2 անգամ մոբ է եղել, փախած է եղել: Եկել է դիմել, որ շահառու դառնա, ես էլ ոնց կարգն է մերժել եմ:

Հանձնաժողովն էլ է մերժել: Ինքն էլ գնացել այնպիսի ստից բաներ է գրել, որ իբր ես պադվալներ եմ փակել, պադվալներ եմ սեփականացրել, ավտոմեքենա եմ ծախել: Հետո քննել են, պարզել, որ այդպիսի բան չի եղել:

Ծառայողական մեքենաս կա, գործում է, ապաստարանները նորոգել փակել էինք, որը պատերազմի ժամանակ բացել էինք: Այն ապաստարանում, որի մասին ինքը խոսում է, ես հեռուստացույց էլ էի տեղադրել, wi-fi էլ էի քաշել, իմ տնից մահճակալներ էի տարել: Մեր ամբողջ թաղամասն այդտեղ էր մնում: Դա էլ երևի հիմք է ծառայել, որ ինքը բզբզի, տարբեր բաներ ասի: Այս պահին ես չգիտեմ, թե այդ ինչ 7 հոգու մասին է, գուցե վերջում պարզվի, որ իրենք իսկապես շահառու են: Որովհետև ինչքան մարդ ընդունվել է որպես շահառու, դա լրիվ հանձնաժողովի եզրակացությամբ է եղել: Իսկ հանձնաժողովում այն մարդիկ են, որոնք ամբողջ Շուշիի վիճակին տիրապետում են: Երևի ենթակառուցվածքների նախարարությունն էլ գիտի, որ ամենամաքուր աշխատանքը կատարել է հանձնաժողովը: Այսինքն՝ 6 հազար հոգու մեջ 7 հոգուն նշելը ծիծաղելի է»:

Նա ընդգծեց, որ այդ 7 հոգու հետ կապված իրեն չեն կանչել, ծանուցում չեն ներկայացրել. «Էդ աղջիկը գրել է, որ ես «Շևրոլե Նիվան» Շուշիից տարել եմ Հայաստան ծախել, հետո ասել է, թե թողել եմ Շուշիում, այնինչ իմ մեքենան Ջիպ է, և դրա տեղը բոլորը գիտեն, ծառայում է ինձ: Դրա շուրջ են եկել ինձ տարել, քննություն է եղել, ամեն բան պարզել են: Դրանից հետո այլ բանի մասին չեմ ծանուցվել»:

Արծվիկ Սարգսյանը հավելեց, որ այդ 7 հոգին նույնիսկ եթե ապրած էլ չլինեն Շուշիում, հաստատ գրանցված են եղել. «Մենք բաց ու թափանցիկ ենք աշխատել, շատերին էլ մերժել ենք, ասել ենք՝ եթե չեք վստահում մեր հանձնաժողովին, դիմեք դատարան, բայց մենք կոնկրետ որևէ մեկին հենց այնպես շահառու չենք ճանաչել: Մենք աշխատել ենք կարգի համաձայն: Կարգի համաձայն՝ տրվում է նրանց, որոնք 3 և ավելի ամիս բնակվել են այն համայնքում, որը գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ: Սխալը մարդու համար է, ուրեմն աշխատել ենք, որ սխալվել ենք: Դա չնչին տոկոսի սխալ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում