Wednesday, 24 04 2024
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Պոզների հետ հարցազրույցը ցույց տվեց Քոչարյանի քաղաքական սնանկությունը. Հայաստանը նույն գետը երկրորդ անգամ չպետք է մտնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզներին։ Ձեր կարծիքով՝ ռուսական լրատվամիջոցներ, ռուսական հաղորդումներ ընտրելու միտումն ի՞նչ նպատակ է  հետապնդում։

Իհարկե, քաղաքական գործիչն ինքն է ընտրում՝ ինչպես գործի, մանավանդ, երբ երկրում սպասվում են ընտրություններ։ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներով ավելի շատ է իր կարծիքը հայտնում, քան հայկական ԶԼՄ-ներով։ Ընդ որում՝ մենք տեսնում ենք, որ հայաստանյան լրատվամիջոցների դեպքում էլ Ռոբերտ Քոչարյանն իր ընտրած, իրեն բարեհաճ լրատվամիջոցներ է ընտրում։ Ռուսաստանի պարագայում նա ասուլիս կազմակերպեց, ու այստեղ շատ ավելի լայն շրջանակ էր ներգրավված։ Ընդ որում՝ ես կարծում եմ, որ ռուսական լրատվամիջոցներն ընտրվում են նաև այն պատճառով, որ իրենք շատ հաճախ բավականաչափ տեղեկացված չեն Հայաստանում կատարվող իրադարձություններից։

Քոչարյանը այս դեպքում շատ ավելի ազատ է փաստերն ու ձևակերպումները իրեն հարմար ձևով ներկայացնելու համար։ Նկատելի է, թե նա ինչպես ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնում է այնպես, որ իբր իր դեմ քրեական գործ է հարուցվել արտակարգ դրություն մտցնելու պատճառով։ Մինչդեռ քրեական գործը միանգամայն այլ ձևակերպում ուներ՝ սահմանադրական կարգի տապալում։ Նա բնականաբար որևէ  խոսք չասաց, որ ինքը քաղաքական գործընթացներում ներգրավել է բանակը, Ղարաբաղից բերված ուժեր, լռեց տասը զոհերի մասին։ Իսկ այդ մասին  խոսելիս շեշտը դնում էր ոչ թե խաղաղ ցուցարարների կողմից զոհեր ունենալու մասին, այլ ոստիկանության ուժերի կողմից եղած զոհերի մասին։ Ռուսական լրատվամիջոցներն էլ չհակադարձեցին ու  զրույցն այդ ուղղությամբ չտարան։ Նույնը կարելի է ասել նաև Պոզների հետ հարցազրույցի մասին։ Մարտի մեկի իրադարձությունների ներկայացումը զուտ իրեն արդարացնելու  միտում ուներ։ Ի տարբերություն ասուլիսի՝ Պոզներն այնուամենայնիվ,  լինելով պրոֆեսիոնալ, կարծես թե այնքան էլ չէր վստահում հայտնած մտքերին։ Քոչարյանը բավականին ինքնագոհ կերպով ներկայացնում էր իր ժամանակահատվածի տնտեսական աճը, Պոզներին հարցնում էր՝ տպավորիչ է, չէ՞, իսկ Պոզները պատասխանեց, որ առհասարակ վիճակագրությանը մեծ վերապահումներով է  մոտենում, ամեն մեկը դա յուրովի կարող է ներկայացնել։

Կամ երբ խոսքը գնում էր սոցիոլոգիական հարցումների մասին, ասում էր, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումները վստահելի չեն, ամեն մեկը յուրովի է ներկայացնում այդ հարցման տվյալները… այդպիսով նա խուսափում էր հայտնի տվյալների հրապարակումից, ըստ որի՝ ինքը 4-5 տոկոս ձայն ունի, այն դեպքում, երբ գործող իշխանությունը շատ ավելի մեծ ձայն ունի, իսկ ընտրողների շատ ավելի մեծ քանակ չի էլ կողմնորոշվում, հակված չէ ո՛չ իրեն, ոչ էլ գործող իշխանությանը ձայն տալ։ Այսինքն՝ կարծում եմ՝  նրա մոտեցումը հետևյալ միտումն ունի. ռուսաստանյան լսարանի մոտ կարծիք ստեղծել, որն այնքան էլ տեղյակ չէ իրականությունից։ Այստեղ մանիպուլյացիայի  ավելի մեծ հնարավորություն  է ստեղծվում։ Էլ չեմ ասում, որ հայաստանյան այն լրատվամիջոցները, որոնք իր շահերն են պաշտպանում, փաստորեն ռուսական լրատվամիջոցներից վերցնում են հարցազրույցների այն դրվագները, որոնք շահեկան են։ Փաստորեն իր տեխնոլոգիան ուղղված է առաջին հերթին ռուսական լրատվամիջոցների հետ աշխատելուն, հետո՝ այդ թեզերը հայաստանյան լրատվական դաշտ տեղափոխելուն իրեն սպասարկող լրատվամիջոցների միջոցով։ Դժվար է  ասել, թե դա որքանով է արդյունավետ լինելու։ Նա  ընդգծված ներկայացնում էր իր նվիրվածությունը Ռուսաստանի ղեկավարին, չգիտեմ, թե դա որքանով օգտակար կլինի իր քաղաքական գործունեությունն առաջ տանելու տեսանկյունից։ Բայց իմ կարծիքով՝ ինչքան շատ Քոչարյանը խոսի և իրեն բացահայտի, այնքան ավելի շատ կերևա, թե  ինչքան ժամանակավրեպ է իր նման քաղաքական գործիչների  իշխանության վերադարձը։ Այս առումով կարծում եմ, որ Պոզները կարողացավ նրան բացահայտել՝ մտածող ունկնդրի, ընտրողի համար, այս հարցազրույցը ցույց տվեց Քոչարյանի սնանկությունը՝ իր քաղաքական ճկունության առումով։ Այս հարցազրույցը նաև շատ մտածելու տեղ է տալիս և՛ հասարակ ընտրողի, և՛ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար։

– Նկատելի՞ է նաև հետևյալ միտումը՝ այս իշխանությունը վատն է, մենք գանք՝ ավելի լավ  կծառայենք Ռուսաստանին։

– Անխոս։ Ռուսաստանյան լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ նա ոչինչ չխնայեց, որպեսզի վարկաբեկի գործող իշխանություններին, թեև գործող իշխանությունները բավականին շատ հիմքեր են տվել իրենց քննադատելու համար, երբեմն իրենց քայլերով հենց իրենք են իրենց վարկաբեկում։ Բայց Քոչարյանի ասուլիսը տպավորություն չթողեց, որ նա երկրի համար սրտացավ մարդ է կամ ուզում է լուծել երկրի խնդիրները։ Դա ավելի շատ վարկաբեկում էր ոչ միայն իշխանություններին, այլև Հայաստան պետությանը։ Այդ տպավորությունն էր նաև Պոզների հետ հարցազրույցում։ Իմ կարծիքով՝ ինքը պատրաստ է ամեն ինչ անել իշխանության գալու համար, բայց դժվար չէ կանխատեսել, թե դրա հետևանքները ինչպիսին կլինեն Հայաստանի համար։ Իզուր չէր, որ Պոզները նրան հարցրեց՝ արդյոք վրեժխնդրության քայլեր չե՞ն ձեռնարկվելու։ Ինքը մեծ հաշվով խուսափեց ուղիղ պատասխան տալուց։ Ակնհայտ է, որ Քոչարյանը նպատակ է դրել վերադառնալու  Ռուսաստանի բոլոր ցանկությունները  կատարելու ճանապարհով։ Դա իմ տպավորությունն է։ Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանը երկրորդ անգամ նույն գետը չպետք է մտնի ու թույլ չտա, որ այդպիսի սնանկ  քաղաքական գործիչը վերադառնա իշխանության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում