Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ապամոնտաժել Թուրքիայի համար հայկական հարցը չեզոքացնող մեխանիզմը

Երբ խոսք է գնում հայ-թուրքական հարաբերության հեռանկարի մասին, դրա առնչությամբ զգայական մոտեցումներից առավելագույնս զերծ լինելու և հարցը պրագմատիկ դաշտում դիտարկելու անհրաժեշտության մասին, այստեղ բնականաբար կա միանգամայն օբյեկտիվ և անհրաժեշտ դիտարկումը, այն է՝ այդ հարաբերությունը դադարեցրել է ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան: Թուրքիան է փակել սահմանն ու դրել պահանջներ: Հետևաբար մենք չէ, որ հրաժարվում ենք այդ հարաբերությունից, այլ Թուրքիան: Եվ ամեն ինչ շատ հստակ է ու ճիշտ: Բայց հենց այստեղ է, որ առաջանում է մեզ համար բավականին բարդ, միաժամանակ լուծման համար անհրաժեշտություն զգացող հարցը:

Թուրքիան գործում է ուժի դիրքից և այդ դիրքում արձանագրում իր համար, որ իրեն պետք չէ Հայաստանի հետ հարաբերություն: Հայաստանի հետ կապված հարցերը նա լուծում է երրորդ երկրների, այդ իմաստով՝ գլխավորապես Ռուսաստանի հետ, ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանության շրջանակում: Այդ պայմանագիրն ըստ էության մի համաձայնություն է, որով Ռուսաստանը ըստ էության պարտավորվում է չեզոքացված պահել հայկական սուբյեկտությունը: Քանի դեռ Ռուսաստանն ունի Թուրքիայի հանդեպ այդ պարտավորությունը և հավատարիմ է դրան, երբ ընդունում է, որ այդ պայմանագիրն է ռուս-թուրքական բարեկամական և դրացիական, գործընկերային հարաբերության առանցքը, անիմաստ է մտածել, թե Թուրքիան կարող է մտածել Հայաստանի հետ խոսելու մասին, եթե Հայաստանի հետ կապված հարցերում իր համար շատ արդյունավետ պայմանավորվում է Ռուսաստանի հետ: Այդ մեխանիզմից դուրս գալը անհրաժեշտ է Հայաստանին, ու հետևաբար Հայաստանը պետք է կարողանա գտնել ճանապարհը, որով կստեղծվի իրավիճակ, երբ Թուրքիան անհրաժեշտ կհամարի Հայաստանի հետ խոսելը՝ տեսնելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարցում պայմանավորվելը այլևս չի ապահովում շահեկան դիրք և արդյունք:

Այդ խնդրի լուծումը Հայաստանի համար ենթադրում է հետևողական աշխատանք մի քանի ուղղությամբ՝ սկսած հայ-ռուսական հարաբերությունից մինչև այլ ուժային կենտրոնների հետ հարաբերության արդյունավետություն, որը թույլ կտա ստեղծել առավելագույնս բալանսավորված իրավիճակ, որի պարագայում Թուրքիայի համար ավելի ու ավելի բարդ կլինի հայկական հարցում «միջնորդավորված» պայմանավորվածությունների հասնելն ու առավել նպատակահարմար կդիտվի Հայաստանի հետ խոսակցության մասին լրջորեն մտածելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում