«Գլավկոսմոս»-ը և Թուրքիան բանակցություններ են վարում թուրքական արբանյակները ռուսական հրթիռների միջոցով ուղեծիր դուրս բերելու շուրջ: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Դմիտրի Լոսկուտովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Լոսկուտովը չի նշել, թե հատկապես որ արբանյակներն են նախատեսում ուղարկել տիեզերք, և երբ դա կարող է տեղի ունենալ:
Նրա խոսքով, ներկայումս բանակցություններ են ընթանում «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի միջոցով Թուրքիայի հետ երկկողմ համագործակցության համաձայնագիր կնքելու շուրջ:
«Գլավկոսմոս»-ի ղեկավարը շեշտել է, որ ավելի լուրջ նախագծերի, այդ թվում՝ անձնակազմով թռիչքների իրականացումը հնարավոր կլինի միայն երկրների միջև այդ համաձայնագիրը ստորագրելու դեպքում: