Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

COVID-19. ՀՀ-ում վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են, համակարգն աշխատում է գերծանրաբեռնված

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական համակարգն այս փուլում աշխատում է գերծանրաբեռնված, վերակենդանացման մահճակալները գրեթե զբաղված են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչություն պետ Քնար Ղոնյանը նշեց, որ համաճարակով պայմանավորված` արդեն առկա են մասնակի կամ ամբողջությամբ վերապրոֆիլավորված 20-ից ավելի կազմակերպություններ: Դրանք և՛ Երևանում են, և՛ մարզերում՝ Լոռի, Սյունիք, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք, Արարատ: Ծավալված մահճակալային ֆոնդն արդեն հասել է շուրջ 2500-ի: Վերակենդանացման բաժանմունքների մահճակալները գրեթե զբաղված են:

«Համապատասխան կենտրոնն օրական միջինը ունենում է հոսպիտալացման ենթակա 300 դեպքի մասին զանգ: Ունենք նաև հոսպիտալացմանը սպասող քաղաքացիներ, որոնց թիվը տատանվում է: Չեմ ուզում կոնկրետ թիվ նշել, որովհետև դա փոփոխական է, և մենք ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքացիներն արագ հոսպիտալացվեն: Ամեն դեպքում ընդգծեմ, որ այո, մենք ունենք պացիենտներ, որոնք տանը կարող են մի քանի ժամ նույնիսկ օրեր սպասեն հոսպիտալացման իրենց հերթին»,-ասաց Քնար Ղոնյանը:

Նման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգն աշխատում է գերբեռնված: Հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի գրեթե լրացվածությամբ պայմանավորված` ամենօրյա ռեժիմով նոր կենտրոններ են ընդգրկվում գործընթացում: Քնար Ղոնյանն ընդգծում է, որ դա արվում է, բայց պետք է նաև գիտակցել, որ եղած ռեսուրսները, մահճակալային ֆոնդն անսպառ չեն:

«2020 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, երբ մենք ունենում էինք կորոնավիրուսով պայմանավորված բավականաչափ դեպքեր, մեր առավելագույն հնարավորությունը շուրջ 3 հազար մահճակալի ծավալումն էր: Գործընթացում էլ ունեինք ընդգրկված շուրջ 30 կազմակերպություն: Հիմա արդեն հասել ենք 2500-ի մահճակալի ու 20-ից ավելի կազմակերպություն ընդգրկված է: Պետք է գիտակցել, որ առաջիկայում մենք կարող ենք խնդիր ունենալ»,-ասաց Քնար Ղոնյանը: Հարցին, թե մահճակալային ֆոնդի, ծանրաբեռնվածության ավելացմամբ պայմանավորված արդյոք աշխատողների պակաս զգացվում է, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս փուլում միշտ էլ մասնագետի կարիք ունենում են: Նա ընդգծեց, որ մասնագիտական ռեսուրսն ու ներուժը ևս անսպառ չեն:

Օգտվելով առիթից՝ Քնար Ղոնյանը հորդորում է բոլոր քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ կրել դիմակներ, հաճախ ախտահանել ձեռքերը պահպանել սոցիալական հեռավորություն: Նա հավելեց, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շատ լարված է և մեկ անգամ էլ ընդգծեց՝ մահճակալային ֆոնդը, ունեցած ռեսուրսներն անսպառ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում