Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Դեկտեմբերի 32-ին, 33-ին որևէ բան չապահովագրեք, դա ուշ կլինի

Ավտոմեքենաների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության համակարգը դեռ չմտած ձախողվում է:
Թեև ԱՊՊԱ (ավտոմեքենաների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պոլիսներ ձեռք բերելու ժամկետի կեսն արդեն լրացել է, սակայն պայմանագրեր կնքվել են ավտոմեքենաների ընդամենը 10%-ի համար:
«Ցավոք, այժմ մենք չունենք այն տեմպը, որը ցանկալի էր ունենալ ԱՊՊԱ պոլիսներ ձեռք բերելու համար: Ցավոք, առայժմ ավտոմեքենաների սեփականատերերի ընդամենը մինչև 10%-ն է ձեռք բերել պոլիսներ, այնինչ մինչև հունվարի 1-ը մնացող ժամանակահատվածը շատ քիչ է: Մենք բոլորին ակտիվորեն կոչ ենք անում ձեռք բերել այդ պոլիսները, քանի որ օրենքը գործելու է: Բոլոր պետական կառույցները, այդ թվում ոստիկանությունը պատրաստ են դրանք կիրառելու», – երեկ հայտարարեց ԿԲ փոխնախագահ, Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը: Նա հույսը չի կորցրել, որ մեքենաների մնացած 90%-ը կապահովագրվի մինչև հունվարի 1-ը: Գաբրիելյանի հույսի աղբյուրը Ռուսաստանի փորձն է: «Կար սպասում, որ դեկտեմբերի 8-ի ընտրություններով ինչ-որ բան կարող է փոխվել, սակայն երբ ընտրություններից հետո հասկացան, որ փոփոխություններ չեն լինի, Ռուսաստանի մեքենաների գերակշիռ մասը երևի ապահովագրվեց վերջին 20 օրերի ընթացքում», – ասաց Գաբրիելյանը: Սակայն Հայաստանում դեկտեմբերին ընտրություններ չկան, ուստի հայտնի չէ, թե որոնք են հայերիս «սպասելու» հիմնական պատճառները: Բանն այն է, որ ո՛չ ապահովագրական գործակալների պակաս կա, ո՛չ էլ ինֆորմացվածության: Եթե նախորդ տարի Հայաստանում կային մինչև 100 ապահովագրական գործակալներ, ապա այսօր նրանց թիվը անցնում է 3000-ից: Բացի այդ, ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի` չկա այդպիսի մարզ և քաղաք, որտեղ ապահովագրական ընկերությունները ներկայացված չլինեն առնվազն մեկ գրասենյակի տեսքով, իսկ բոլոր շրջաններում կան գործակալներ: «Մեր հարցումները վկայում են, որ չտեղեկացված մարդիկ, որ ընդհանրապես չգիտեն, թե սա ինչ է, չկան», – ասում է Վ.Գաբրիելյանը: Այնպես որ, խնդիրը, ինչպես խոստովանում են ԿԲ ներկայացուցիչները, ավտոօգտագործողների մեջ է, որոնք «սպասում են» չգիտես ինչի: Սակայն նշենք, որ բազմաթիվ փորձագետներ այդ «սպասողականության» շատ կոնկրետ պատճառ են նշում, որը մասնագիտական հետևյալ ձևակերպումն ունի` «բնակչության համատարած անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ»: Եթե ավելի կոպիտ ասենք` մարդիկ պարզապես չեն ուզում որևէ գործ ունենալ այս իշխանությունների հետ: Անկախ նրանից, թե ինչ համակարգ է ներդրվում` լինի դա պարտադիր կուտակային կենսաթոշակային կամ պարտադիր ավտոապահովագրական, և անկախ նրանից, թե որքանով են այդ համակարգերի մոդելները կատարյալ, միևնույն է, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը չի վստահում որևէ բանի, որը կապված է իշխանության հետ: Նման փոփոխությունների ձախողման գլխավոր պատճառը հենց անվստահությունն է: Նույնիսկ այսօր, եթե հրաշք պատահի, և մարդիկ անսան ԿԲ փոխնախագահի հորդորներին ու վազեն իրենց մեքենան ապահովագրելու, ապա տեխնիկապես դա անհնար չի լինի: «Կան 3 հազարից ավելի գործակալներ և չապահովագրված մոտավորապես 360-380 հազարի կարգի մեքենա (կապված նրանից, թե որքան մեքենա հաշվառումից կհանվի): Եթե այդ գործակալներից յուրաքանչյուրը օրական մի քանի մեքենա ապահովագրի, և եթե խոշոր կազմակերպություններն էլ ավտոմեքենաների ցուցակներով ապահովագրվեն, կարողությունների խնդիր` որպես այդպիսին չի առաջանա: Խնդիրն այն է, որ մարդիկ անընդհատ սպասում են: Ես ուզում եմ բոլորին կոչ անել, որ դեկտեմբերի 32-ին, 33-ին որևէ բան չապահովագրեն, դա ուշ կլինի», – հորդորում-սպառնում է Վ.Գաբրիելյանը` հավելելով, որ ապահովագրական ընկերությունները կաշխատեն նաև շաբաթ օրերին, երբեմն նաև կիրակի օրերին: Պարզապես մարդիկ սկզբունքորեն չեն շտապում, նույնիսկ այն պարագայում, երբ հսկայական տուգանքներ են դրված ԱՊՊԱ պոլիսներ ձեռք չբերելու համար: Ընդ որում, եթե մեքենայի սեփականատերը չունի պոլիս և չի էլ օգտագործում մեքենան, միևնույն է, դարձյալ տուգանվելու է յուրաքանչյուր 10 օրվա համար 5000 դրամով: Եվ որքան սկզբունքորեն «չշտապող» են մեքենաների սեփականատերերը, այդքան էլ սկզբունքային են իշխանությունները, որոնք միտք չունեն երկարաձգելու պոլիսների ձեռքբերման վերջնաժամկետը: «Հավանականությունը, որ կառավարությունը կհետաձգի ժամկետը, զրոյական է, քանի որ ժամկետը սահմանված է օրենքով: Իսկ մենք ունենք չափազանց քիչ թվով նստաշրջաններ մինչև տարվա վերջ, որոնք ծանրաբեռնված են օրակարգային հարցերով, այդ թվում բյուջեի քննարկումներ, կենսաթոշակային բարեփոխումներ և այլն, որի հետևանքով այն հավանականությունը, որ կառավարությունը հապշտապ կարգով օրենսդրական նախաձեռնությամբ կմտնի պառլամենտ` հետաձգման հարցով, ես կարծում եմ, որ իրատեսական չէ», – հայտարարեց ԿԲ փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում