Սոչիի բնակչի դեմ վարչական գործ է հարուցվել պատշգամբում մանղալ տեղադրելու և խորոված պատրաստելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Գերատեսչության հաղորդմամբ, տեղեկատվություն է ստացվել, որ բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը պատշգամբում մանղալ է տեղադրել և կրակ վառել: