Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը քննարկել է Արցախի հայկական ժառանգության երաշխավորված պաշտպանության հարցը

ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն է եղել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշել է. «Ինչպես գիտեք, ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ անհետաձգելի հարցերից է դարձել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման ապահովումը։

Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային և կրոնական հուշարձաններ հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Այս հուշարձանները, որոնք տարածաշրջանում հայ ժողովրդի դարավոր պատմության իրեղեն ապացույցն են, մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության տեսանկյունից:

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց դիտավորյալ վնասման բազմաթիվ նախադեպերը, տասնամյակներ շարունակ իրականացված հայատյաց քաղաքականությունն ու հայկական մշակութային ժառանգության համակարգված ավերումը: Դրա մասին է վկայում նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների ոչնչացումը»։

Ըստ աղբյուրի՝ նախարար Այվազյանն ընգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից տարվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Արցախի պատմամշակութային կոթողների պաշտպանության կարևորության վրա։ Ադրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախ առաքելության գործուղմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը կառուցողական երկխոսության մեջ է կազմակերպության հետ, և ակտիվ ջանքեր են գործադրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությամբ վերահաստատված ձևաչափով առաքելություն իրականացնելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն շարունակելու է իր հետևողական աշխատանքները:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հուշարձանների և թանգարանների պաշտպանության ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները: Նախարար Դումանյանն ընդգծել է, որ համապատասխան միջազգային հարթակներում և գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրաձայնվում է համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային արժեքների անվտանգության և ապահովության երաշխավորման հարցը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված ծրագրերի իրականացման շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում