Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել նախագահի պաշտոնում ևս երկու անգամ ընտրվելու իր իրավունքի մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Ավելի վաղ՝ մարտի 31-ին, այն հաստատվել էր Դաշնության խորհրդում, իսկ մինչ այդ՝ Պետդումայում: Օրինագիծը փաստորեն համապատասխանեցնում է Ռուսաստանի օրենսդրությունը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը:
2020-ին խորհրդարանը մի շարք փոփոխություններ մտցրեց երկրի հիմնական օրենքում: Արդյունքում որոշում կայացվեց անվավեր ճանաչել Պուտինի նախագահի պաշտոնավարման ժամկետները: