Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Փաշինյանն ամեն ինչ արել է, որ փչացնի իր մոսկովյան այցի կոնտեքստը. Կոլերով

«Հայաստանի իշխանությունները ուզում են Պուտինի հետ քննարկել Հայաստանի գալիք ընտրությունները։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունը պնդում է, որ Ռուսաստանը միջամտի Հայաստանի ներքին խնդիրներին։ Ինչո՞ւ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարց է բարձրացնում ռուսական ՌԵԳՆՈՒՄ գործակալության խմբագիր, ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։

Շարունակելով՝ Կոլերովն ընդգծեց. «Դա կեղծավորություն է, որովհետև երբ նրանք ընդդիմություն էին, դեմ էին այդ միջամտությանը, իսկ հիմա, երբ նրանք իշխանության են, նրանք են հրավիրում Ռուսաստանին քննարկելու ներքին հարցերը։ Բայց Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին խնդիրներին։ Դա միանգամայն ակնհայտ է։ Ինքներդ եք եկել իշխանության, ինքներդ էլ ղեկավարեք»։

Ռուսաստանին հետաքրքիր չէ՞, թե ով Հայաստանում կլինի իշխանության, ի՞նչ հայացքներ կունենա՝ հարցին ի պատասխան Մոդեստ Կոլերովն ասաց. «Ես կարծում եմ, որ հիմա, երբ Հայաստանը զրկվեց Ղարաբաղից, Հայաստանի քաղաքական կշիռը փոքրացել է 10 անգամ։ Ռուսաստանն է պետք Հայաստանին և ոչ հակառակը։ Փաշինյանը եկավ իշխանության որպես ընդդիմախոս այն մարդկանց, որոնք զարգացնում էին հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ հիմա, նա մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարում է, որ Հայաստանը չունի այլընտրանք Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բայց Ռուսաստանին այդպիսի կեղծավոր խոստովանություններ պետք չեն»։

Կոլերովը ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, թե ինչպես է Փաշինյանը նախապատրաստում իր մոսկովյան այցն ու Պուտինի հետ հանդիպումը. «Նա Պուտինի հետ հարաբերությունները պատրաստում է «Իսկանդեր»-ի մասին հայտարարություններով, ինքնաթիռների մասին հայտարարություններով։ Այդ բոլոր հայտարարությունները կասկածի տակ են դնում Ռուսաստանի՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի որակը։ Փաշինյանը շատ բան է արել, որ փչացնի մոսկովյան այցի կոնտեքստը։ Բայց ես կարծում եմ, որ Մոսկվան ամեն ինչ տեսնում է, լսում, ամեն ինչ գրանցում է ու հիշում, թեպետ հրապարակային Փաշինյանին այդ մասին չի ասի։ Փաշինյանը ինքն իր մասին ավելի շատ է խոսում, քան կարող է նրա մասին ասել իր ցանկացած հակառակորդ։ Նա իր մասին արդեն ամեն ինչ ասել է, և իր ամեն նոր հայտարարությունը Ռուսաստանի մասին հենց իր դեմ է»։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Ռուսաստանը գործընկերներ փնտրի Հայաստանի ընդդիմադիր դաշտում, հատկապես մատնանշեցինք երկրորդ նախագահ Քոչարյանի անունը. «Պուտինը ոչ մեկ անգամ ընդգծել է իր համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ոչ մի նոր բան փնտրել պետք չէ։ Բայց Քոչարյանը չի կարող ու չի ազդի Հայաստանում ընտրությունների վրա։ Քոչարյանի վարկանիշն այժմ 4 տոկոս է, այդ տոկոսով հաղթել հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ կհաղթի Փաշինյանը և կոալիցիա կկազմի՝ մեծամասնություն ունենալու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում