Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

ԿԳՄՍՆ-ն ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:

Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 21 ուսումնական հաստատության ավագ դասարանների շուրջ 110 աշակերտներ:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին, կարևորել դպրոցականների գաղափարների կյանքի կոչումն ու գիտական հետազոտությունների ցուցադրությունը:

«Գիտությունը մի աշխարհ է, որը կարելի է համեմատել միայն տիեզերքի հետ, և այն բավականությունը, որ կարելի է ստանալ՝ զբաղվելով գիտությամբ, համեմատականներ չունի: Գրանցված յուրաքանչյուր արդյունք բառերով չփոխանցվող գերագույն նվաճման զգացողություն է: Հավատում եմ, որ դուք այդ զգացողությունը կունենաք ապագայում, և ձեր նվաճումները մարդկության համար մեծագույն կարևորություն ունեցող ուղղություններով կլինեն ու առաջին հերթին կծառայեն խաղաղության և առողջության պահպանմանը»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ տարեցտարի մասնակիցների թիվը կաճի:

Մասնագիտական հանձնաժողովը եզրափակիչ փուլում գնահատել է աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը «Ֆիզիկա և մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» անվանակարգերում, ինչպես նաև առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ սույն թվականի մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն է ստացել ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցել Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին: Մի շարք մասնակիցներ էլ արժանացել են պատվոգրերի Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական ասոցիացիաների և միջազգային ասոցիացիաների կողմից (մրցանակակիրների ցանկը կցվում է): Ըստ հանձնաժողովի անդամների՝ բոլոր նախագծերն էլ յուրօրինակ էին ու հաջողված, և ընտրությունը բարդ էր:

Փառատոնի եզրափակիչ փուլի շրջանակում տեղի են ունեցել դասախոսություններ «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) և «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան) թեմաներով: Գիտնականները դրական են գնահատել փառատոնի թե՛ գաղափարը, թե՛ ընթացքը և հույս հայտնել, որ հաջորդ տարիներին փառատոնը կընդլայնի իր սահմանները:

«Վստահ եմ՝ գիտությունն ավելի շատ աշակերտների է հետաքրքրում, հույս ունեմ՝ հաջորդիվ փառատոնը կանցկացվի մի քանի օր և մարզերում»,- ասել է Հովակիմ Զաքարյանը:

Փառատոնի ընթացքում «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերն ու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները ցուցադրել են տարաբնույթ գիտափորձեր՝ աշակերտներին ներկայացնելով մանրամասները:

Փառատոնի նպատակն էր դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ: Ինչպես փառատոնի կազմակերպիչներն են նշել, ամբողջ միջոցառումը կազմակերպվել է կարճ ժամանակում, և որպես առաջին փորձ՝ կարելի է հաջողված համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում