Հայաստանում արտահերթ ընտրության մասին խոսելիս պետք է աներկբա ամրակցել հավելումը՝ արտահերթ բովանդակային ընտրություն, որովհետև, երբ մենք դիտարկում ենք ներկայիս քաղաքական դաշտը, ուժերի հարաբերակցությունն ու գույները, ապա իրավամբ առաջանում է հարց՝ իսկ ի՞նչ է փոխվելու այս կամ այն ուժերի տեղերով փոփոխությունից հետո: Այդ հարցը գոնե առայժմ չունի շոշափելի պատասխան, որովհետև գոնե առայժմ Հայաստանում ներքաղաքական կյանքը շարունակում է լինել բովանդակազուրկ, դրանում շարունակում է բացակայել հանրության վստահության համար կոնկրետ առաջարկներով ու գաղափարներով մրցակցությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ: