Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Երկար տարիներ պաշտոններ զբաղեցրած և պաշտոնին զուգահեռ բիզնեսներով զբաղված մարդիկ պատրաստ պետք է լինեն. Սեյրան Հայրապետյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Կարմիր Շուկայի վերաբերյալ անընդհատ խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է՝ 30 գերիների վերադարձի դիմաց այն հանձնվի Ադրբեջանին: Ձեզ ի՞նչ է հայտնի այդ առումով:

– Ես չճշտված տեղեկությունների վերաբերյալ չեմ ուզում մեկնաբանություններ տալ: Բացի դրանից, և՛ գերիների, և՛ անհետ կորածների, և՛ Կարմիր Շուկայի ու մնացած այդպիսի զգայուն հարցերի վերաբերյալ պետք է շատ զգույշ խոսել: Չճշտված տեղեկության վերաբերյալ ի՞նչ կարծիք պետք է հայտնեմ: Իմ կարծիքը բոլորդ էլ գիտեք, բայց այս պահին եթե չկա պաշտոնական ինֆորմացիա, «մեր տեղեկություններով» լուրերին չեմ ուզում անդրադառնալ:

Ադրբեջանական լրատվամիջոցները նորից սկսել են տեղեկատվություն տարածել «Իսկանդերի» կիրառման հետ կապված, բեկորներ են գտել և ցուցադրում են: Դուք մասնակցել եք պատերազմին, ի՞նչ էձեզ հայտնի, ի վերջո, գործարկվե՞լ է «Իսկանդերը», թե՞ ոչ:

– Ես այդ հարցին մեկնաբանություն նույնպես չեմ տալու, հետագայում ավելի կոնկրետ կխոսենք դրա վերաբերյալ: Հասկանալի է, որ ադրբեջանական լրատվամիջոցները ի նպաստ հայկական պետականության չեն գործում: Եթե իրենց պետք է, ապատեղեկատվություն են տարածում, որոնք  քաղաքական շահարկումների տեղիք են տալիս:

Հիմա խոսվում է Արցախում աննախադեպ բնակարանաշինության մեկնարկի մասին: Մյուս կողմից՝ քննադատություններ են հնչում, թե այդքան շենքեր կառուցելու փոխարեն բանակը վերազինեք, թե բնակարանաշինության անվան տակ շատ հաճախ փողերի լվացում է տեղի ունենում: Ձեր կարծիքով՝ ո՞րն է առաջնային, և բանակը վերազինելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ չեն արվում:

– Մենք միանշանակ բանակը վերազինելու ենք, դա առաջնային խնդիր է: Փողերի լվացում թույլ չտալու համար գոյություն ունեն պետական ինստիտուտներ, հասարակությունն այսօր բաց է, Արցախի Հանրապետությունը, ցավոք, այսօր այնքան է փոքրացել, որ արդեն բոլորը բոլորին դեմքով գիտեն: Ոչ թե մենք դա թույլ չենք տալու, այլ անբարոյականություն կլինի, եթե ինչ-որ մեկը շարունակի փողեր լվանալ և այլն: Բանակի վերազինումը կապել բնակարանաշինության հետ նույնպես ճիշտ չէ: Դրանք զուգահեռ պետք է ընթանան՝ առաջնահերթություններ տալով: Իսկ այդ քննադատողներին, որ ասում են՝ բնակարան պետք չի, խորհուրդ կտամ իրենց բնակարանը տան այն մարդուն, որը այսօր բնակվում է անմխիթար վիճակում կամ տեղահանված է: Թող իրենք գան այդ պայմաններում ապրեն ու այլևս այդպիսի քննադատություններ չանեն: Պետությունը պարտավոր է լուծել իր քաղաքացիների սոցիալական, կենցաղային պայմանների ապահովման հարցը: Ինչ վերաբերում է բանակաշինությանը, ապա չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց մենք դատապարտված ենք ունենալու հզոր բանակ: Այո, մեր ժողովուրդը պատրաստ է ինչ-որ մի բան պակաս հագնի, պակաս ուտի, բայց բանակը լինի ամուր, պետականությունը լինի հզոր, չունենանք զոհեր, ինչպես ունեցանք այս վերջին պատերազմում: Բայց նաև պետք է մեր իշխանությունները, այն մարդիկ, որոնք երկար տարիներ պաշտոններ են զբաղեցրել, պաշտոններին զուգահեռ բիզնեսներով են զբաղվել, իրենք էլ պետք է պատրաստ լինեն: Ամեն ինչ չէ, որ պետք է ասենք՝ ժողովուրդը պատրաստ է: Բա էդ մարդիկ ինչի՞ են պատրաստ, ու եթե պատրաստ չեն, բոլորս համախմբված պետք է պարտադրենք այդ մարդկանց: Իրականում ամեն բան այդքան հեշտ չի, որքան ներկայացնում են քննադատողները: Ես համաձայն եմ առողջ քննադատությանը, դա կարևոր է, բայց պառկել բազմոցին ու քննադատել բոլորին՝ ես դա չեմ ընդունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում