Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն արտակարգ իրավիճակը երկարաձգել`նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ արտակարգ ռեժիմը կավարտվի հաջորդ կիրակի՝ ապրիլի 11-ին:
Վարչապետը հավելել է, որ նման որոշում է կայացվել Ազգային առողջապահության նախարար Յան Բլատնիի խորհրդով:
Բաբիշը պարզաբանել է, որ, ըստ Չեխիայի առողջապահության նախարարության, երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավման միտում է նկատվում, որը տեղի է ունենում բնակչության պատվաստումների մակարդակի բարձրացման ֆոնին: