Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին կսկսեն համատեղ զորավարժություններ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:
Մինչև ապրիլի 8-ը տևող զորավարժությունների ժամանակ ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրերում, որտեղ կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները: