Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն քննարկել են Ուկրաինայի արևելքում և Ղրիմում անվտանգության խնդիրները: Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 3-ին:
«Այսօր գործընկերոջս հետ խոսել ենք Ուկրաինայի և նրա շուրջ անվտանգության իրավիճակի մասին: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես շարունակում եմ հանդես գալ Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ինչպես նաև 2020թ.-ի հուլիսին ձեռք բերված կրակի դադարեցման մասին համաձայնագրերի ամրապնդման օգտին»,- գրել է Լինդեն Twitter-ում:
Կուլեբան իր Twitter-ում հայտարարել է, որ անհրաժեշտ է «հստակ և ուժեղ դիվանագիտական ազդակներ՝ Մոսկվային հետագա ապակառուցողական քայլերից հետ պահելու համար»: