Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Լիլո շրջանում՝ քաղաքի ծայրամասում։ Ինչպես պատմել է ականատես մի կին, շենքից տարհանում են բնակիչներին, ամենայն հավանականությամբ, փլուզման վտանգ կա:
«Մենք ապրում ենք ոչ հեռու, լսեցինք շատ ուժեղ աղմուկ։ Ասում են՝ պայթյունը տեղի է ունեցել գազի պատճառով։ Անմիջապես ժամանել են ոստիկանները, շտապօգնությունը, հրշեջները։ «…» Տուժածների և զոհերի մասին ոչինչ չգիտենք»,- նշել է նա:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տարեց կնոջ բնակարանում։ Պատահարի ժամանակ տան բնակչուհին ընկել է 4-րդ հարկից, նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է ԶԼՄ-ն: