
Շվեյցարիայի Սանկտ Գալեն քաղաքում ապրիլի 3-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
«Ոստիկանների վրա շշեր, քարեր, պիրոտեխնիկա և նույնիսկ մոլոտովյան կոկտեյլներ են նետել: Ինքնապաշտպանական նպատակներով ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել: Երեկոյի ընթացքում գույքին հասցվել են տարբեր վնասներ, և, ի վերջո, ոստիկանությունը ռետինե փամփուշտներից բացի արցունքաբեր գազ է օգտագործել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ տուժել է առնվազն երկու մարդ:
Նշվում է, որ ըստ շվեյցարական լրատվամիջոցների, ակցիային հիմնականում մասնակցել են երիտասարդներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնել երկրում գործող կորոնավիրուսային սահմանափակումներից: