Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հարցազրույցում հայտարարել է, որ երկրի պատվաստված քաղաքացիները, որոնց մոտ իմունիտետ է ձևավորվել, կկարողանան խանութներ, վարսավիրանոց այցելել և ճանապարհորդել՝ առանց կարանտինի ենթարկվելու և կորոնավիրուսի թեստ հանձնելու:
Ըստ Bild am Sonntag պարբերականի, Շպանը հավելել է, որ վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Գերմանիան հաղթահարի կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը:
Շպանը մեջբերել է նաև Ռոբերտ Կոխի ինստիտուտի ուսումնասիրությունը, որի համաձայն, պատվաստումից 15 օր անց մարդիկ ավելի պակաս վարակիչ են, քան նրանք, որոնց COVID-19-ի թեստը բացասական է:
Այսօրվա դրությամբ Գերմանիայում պատվաստվել է 4.3 միլիոն մարդ: