Լոնդոնի համալսարանական քոլեջի ակնաբույժները պարզել են, որ գինին կարող է նվազեցնել կատարակտի զարգացման հավանականությունը մինչև մեկ քառորդ չափով: Մանրամասները ներկայացված են Ophthalmology ամսագրի հոդվածում:
Հետազոտողները հավաքել են ավելի քան 490,000 մարդու տվյալ, ներառյալ՝ տեղեկություններ նրանց սննդակարգի, ոգելից խմիչք օգտագործելու և հիվանդությունների մասին: Պարզվել է՝ ալկոհոլի ցածր կամ չափավոր օգտագործումը (շաբաթական 14 միավոր – մոտ 10 բաժակ գինի կամ 6 բաժակ գարեջուր) փոխկապակցված է կատարակտի զարգացման ռիսկի նվազման հետ: Առավել ցայտուն էր կապը կարմիր գինու հետ. Նրանք, ովքեր խմում էին, 23%-ով ավելի քիչ հավանական էր, որ կատարակտի բուժման համար վիրահատություն կպահանջվի: Գարեջուրը և այլ ոգելից խմիչքները շատ ավելի քիչ ազդեցություն ունեին: