Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Օնիկ Գասպարյանին կանգնեցրեց պատերազմ անցած հրամկազմը․ հասկացան՝ մնալու էին միայնակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Ապրիլի 2-ը պատմական օր է: Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը: Հինգ տարի անց կարծես թե վերջին պատերազմը ուժը կորցրած է դարձնում քառօրյայի դասերը:

– Համաձայն եմ Ձեզ հետ… Գիտեք, որ 2019-ին ստեղծվեց Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, աշխատանքներն ավարտվել են, 97 էջանոց զեկույցը ներկայացվել է ԱԺ: Պատերազմը սկսվեց, և ընթացակարգերը խախտվեցին, բայց զեկույցն ունի իր արժեքն ու նշանակությունը: Հոգի է դրված այդ զեկույցի մեջ, մեծ աշխատանք է կատարվել… Բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականները եկան հանձնաժողով՝ հարցերին պատասխանելու, որովհետև գիտակցեցին, որ այն ստեղծված է ոչ թե դավաճաններ փնտրելու, այլ բանակին աջակցելու համար: Զեկույցում կա մեծ նյութ, որի հիմնական սպառողը պետք է լինի ԶՈւ-ն: Զեկույցում կա նաև գաղտնիության բաղադրիչ: Ոորոշում ենք կայացրել, ես ելույթով հանդես կգամ, կտրվեն պատասխաններ, առանց ԶՈւ-ին վնաս հասցնելու:

– Այդ զեկույցում կա՞ պատասխան՝ ադրբեջանցինե՞րն են կանգնեցրել քառօրյա պատերազմը, թե՞ ոչ:

– Ակնհայտ է, որ պատերազմը կանգնեցվել է որոշակի պայմանավորվածությունների արդյունքում…

– Եթե պատերազմը կանգնեցվել է, ապա ի՞նչ պայմանով:

– Պայմանը, բնականաբար, քաղաքական պետք է լիներ… Վերջը լավրովյան պլանն աշխատե՞ց: Տպավորությունն այնպիսին է, որ 44-օրյա պատերազմն ինչ-որ բանի շարունակությունն էր. ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք չկատարվեցին: Պայմանավորվածությունն ինչի՞ն էր միտված, այդ թեմայով հիմա շատ են վիճելու: Այդ առեղծվածներից դուրս գալու համար ունենք նոր իրողություն:

– Առեղծվածներից մեկն էլ այն է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը պատերազմը կանգնեցնելու մասին առաջարկ չի եղել: Ուզում եմ Ձեզ հարցնել՝ եղե՞լ է, թե՞ չի եղել նման առաջարկ:

– Անվտանգության խորհրդի քարտուղարը պատահական մարդ չէ, և Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը տեսագրվում և ձայնագրվում են: Ես կարևոր նիստերից մեկին մասնակցել եմ, որտեղ Արցախի և ՀՀ երկու նախագահները գործող իշխանություններին առաջարկել էին ինչ-որ քայլեր, և դրա վերաբերյալ եղել է քննարկում: Վերջակետը դնենք, նախ՝ որևէ Գլխավոր շտաբի պետ չի կարող ասել՝ այլևս չեմ կարող կռվել, ԳՇ խնդիրը կռիվը կառավարելն է, պատկերացնո՞ւմ եք՝ բոլոր պատերազմներում զինվորականներն ասեն՝ դադարեցրեք, էլ չենք կարողանում կռվել:

– Բայց այդ «բարաթը» եղե՞լ է, կռիվը դադարեցնելու հիմնավորումը եղե՞լ է որևէ թղթի վրա:

– Գիտեք՝ Օնիկ Գասպարյանն է հնչեցրել այդ մասին, դա ոչ ոք չի տեսել, ո՞ւմ մոտ է ասել, ԱԽ նախագահն ասում է՝ չկա: Ես եղել եմ այն նիստին, որտեղ հնչել է, որ մեր ռեսուրսները սակավ են և պետք է գտնել տարբերակներ՝ հասնելու հրադադարի, բայց այդ տարբերակները չեն ուշացել, չէ՞, առաջին փորձը՝ դիմել ենք ՌԴ-ին, երկրորդ՝ Ֆրանսիային, երրորդ՝ ԱՄՆ-ին և 4-րդ փորձն արդեն ուժի պարտադրանքով հրադադար հաստատվեց, և այդ պարտադրանքը եկավ ՌԴ-ից:

– Իսկ 4-րդ փորձն առաջին փորձ չէ՞ր կարող լինել:

– Ո՛չ, որովհետև պատերազմն ունի իր օրենքները… Առաջին օրվանից մինչև նախավերջին օրը մենք այդպես էլ միջազգային աջակցություն չստացանք, որը հրադադար կպարտադրեր, այդ պարտադրանքը եկավ Ռուսաստանից: Ընդ որում՝ անտեսանելի գործընթացներ են եղել, որոնք մեր հակառակորդին, նաև խաղի մեջ մտած Թուրքիային ստիպել են գնալ հրադադարի կնքման: Հիմա շատերը կասեն՝ պայմանավորված են, դավադիր են, կապիտուլյանտ, բայց չկա այդպիսի թեմա: Թեման հետևյալն է՝ մեր Զինված ուժերը լայնածավալ պատերազմին ինչքանո՞վ էին պատրաստ: Հոկտեմբերի 27-ից հետո մեր բանակի կարողությունները պետք է շեշտակի ավելանային, հակաօդային միջոցներ ձեռք բերվեին և կառավարման մակարդակը բարձրացվեր: Հիշո՞ւմ եք 2016թ. մեր հայտնի գեներալներից մեկը Քելբաջարում աթոռին նստած ասում էր՝ այդ անօդաչու ծիտիկները, պաշտպանության նախարարի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված զրույցի հայտնի տեսագրությունը կա, որտեղ ասում է՝ մեր ինչի՞ն են պետք ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ, եթե կարող ենք «գրանատամյոտով» ավելի էժան խփել:

– Ձեր նշած զինվորականները հիմա քաղաքական այլ ճակատում են, դա թույլ է տալիս ենթադրել, որ Ապրիլյանի մասին զեկույցի նկատմամբ զգուշավորությունը հենց դրանից է գալիս, որ քաղաքական կրքերն անտեղի չբորբոքվեն:

– Մենք չենք ուզում, որ քաղաքական կրքերը շահարկվեն և տեղափոխվեն Զինված ուժեր: Առավել ևս, տեսաք, որ պատերազմից հետո ընդդիմադիրները, որոնք չունեին հանրության աջակցությունը, ավելին՝ նրանց 99 տոկոսը մերժված էր հենց կոռուպցիայի, հովանավորչության ու ամենթողության համար, կախվում են բանակի փեշերից: ԳՇ հայտարարությունը, բնականաբար, հենց այնպես չծնվեց, դա նշանակում է, որ շատ զինվորականների հետ անհատական աշխատանք է տարվել այն օրակարգով, որ ԶՈւ-ն պետք է մասնակցի ներքաղաքական խնդիրների լուծմանը: Ի զարմանս ինձ՝ Օնիկ Գասպարյանը, որը բարոյական լուրջ նկարագիր ունեցող զինվորականներից է, նման հայտարարություն արեց… Ես հասկանում եմ, թե ինչպես բանակի փեշերից սկսեցին քաշել: Նախկին զինվորականները, որոնք նաև 2016-ին կառավարում էին Ապրիլյան պատերազմը, պետք է խիզախություն ունենային ընդունելու, որ կառավարման սխալներ են թույլ տվել, և դա 2016թ. ապրիլի 2-ին չէ, որ ի հայտ եկավ, դրանից առաջ իրենք այնպես էին կառավարում, որ անտարբերությունը ներթափանցել էր բանակ, անփոխարինելիությունը դարձել էր նորմ: Բանակի հրամկազմի փոփոխություն. այն պետք է առաջընթացի բերեր, որը տեղի չունեցավ… «17+»-ը փորձում էր բանակին դարձնել քաղաքական գործիք, Վազգեն Մանուկյանն ասում էր՝ ես լինեի կանեի, տանկերը բերեք…

– Ձեր կարծիքով՝ ի՞նչը կանգնեցրեց Օնիկ Գասպարյանին:

– Օնիկ Գասպարյանին կանգնեցրեց բանակի միջին հրամկազմը, պատերազմ անցած հրամկազմը:

– Նրանք, ովքեր պատերազմի մասին գիտեն ճշմարտությունը:

– Նրանք, ովքեր գիտեն ամեն ինչ ՊԲ-ի և ԶՈւ-ի մասին: Միայն բարձրագույն սպայակազմի մի հատվածը հայտարարություն անելով՝ հասկացավ, որ միայնակ է: Եվ բանակում գտնվեցին ուժեր՝ հանձինս պաշտպանության նախարարի և էլի շատ հայրենանվեր զինվորականների, որոնք արգելափակեցին զարգացումները, որոնք կարող էին տեղափոխվել Երևանի կենտրոն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում