Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իշխանությունն իր խոստումը չկատարեց․ այս ընտրությունները լինելու են նախագահականի նման

Հայտարարվել է արտահերթ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին: «Այն ինչ խոստացել էր «Իմ քայլը» և Նիկոլ Փաշինյանն էլ ճանապարհային քարտեզում նշել էր, այսինքն՝ նախատեսվում էր Ընտրական օրենսգրքի ընդհանուր բարեփոխում, բայց դա բնավ չկատարվեց, և իրականություն չդարձավ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթ ներառող նախագիծը, որի քննարկմանը նաև «Ժառանգությունն» է մասնակցել, և որն ուղարկվել է նաև Վենետիկի հանձնաժողով:

Խնդիրը միայն ռեյտինգային ընտրակարգը չէր: Անշուշտ, այդ ընտրակարգը հանգեցնում էր քաղաքական կոռուպցիայի, բայց այս ԸՕ-ն բազմաթիվ այլ թերություններ ևս ունի, և անհրաժեշտ էր շատ բան փոխել խաղի կանոններում: «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանն այս մասին նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանը կարևորեց ռեյտինգային ընտրակարգի վերացումը և համամասնական ընտրակարգին անցնելը: Նա նաև հույս հայտնեց, որ իշխող ուժը բավարար քաղաքական կամք կդրսևորի և հիմնական փաթեթի գոնե ամենակարևոր դրույթների փոփոխությունները կընդունի մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ ընտրությունները տեղի կունենան համամասնական փակ ցուցակներով, և այս ընտրությունները լինելու են շատ նման նախագահական ընտրություններին: «Այս ընտրակարգով առաջնորդներն են մրցակցելու, և փակ համամասնական ցուցակների առանձնահատկությունը նվազեցնելու է պատգամավորների դերակատարությունն ընտրություններում»,- նկատեց Ղուկասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում