Ժողովրդի ներկայությունը նաեւ ապացուցում է, որ ամբողջ հայ ժողովուրդը գնահատում է լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Սասնա ծռեր» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Արկադիի մասին նոր բան ասել հնարավոր չէ, ամեն ինչ ասված է։ Բոլորիս համար շատ ցավալի է, որ մենք կորցրինք այսպիսի ժամանակահատվածում։ Ճիշտ պիտի լիներ, որ մեր մեծերը աշխարհիկ կյանքից հեռանային ավելի հանգիստ հոգով։ Վստահաբար, առանց նույնիսկ իմանալու հիվանդության մանրամասները, այն, ինչ տեղի ունեցավ այդ 44 օրերի ընթացքում, նաեւ դրա հետեւանքն է։ Այս պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան ժամանակահատվածում մեկ անգամ եմ հեռախոսով զրուցել»,- նշեց նա։