Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Ապրիլյան պատերազմից դասեր չենք քաղել․ հետաձգումը պայթեց 2020 թվականի աշնանը

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ Մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանում վիճում էին՝ Ապրիլյան քառօրյան հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։

Ինչպիսի՞ն են ձեր մոտեցումները․ «Առաջին լրատվական»-ի հարցին վերլուծաբան Գոռ Մադոյանը պատասխանեց․ «Եթե Ապրիլյան քառօրյան առանձին չդատենք, այլ ընդհանուր համատեքստում, ապա այն հետաձգված ողբերգություն էր։ Այդ առումով մենք դասեր չքաղեցինք Ապրիլյան քառօրյա պատերազմից և, ցավոք, այն հետագիծը, որ մենք տեսանք Ապրիլյան քառօրյայի ժամանակ, դա միայն նախերգանքն էր մեծ պատերազմի»։

Այսօր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար, եթե մենք դասեր չքաղեինք Ապրիլյան քառօրյա պատերազմից։ Ի՞նչ նկատի ունի Արտակ Դավթյանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Գոռ Մադոյանը պատասխանեց․ «Արտակ Դավթյանը հավանաբար նկատի ունի այն, որ Արցախի լիակատար կորուստ, ըստ էության, տեղի չի ունեցել։ Չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ է նա ասել, բայց կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայոց բանակը, ըստ էության, կարողացավ դիմադրել ամեն ինչով գերազանցող եռակողմ թշնամուն։ Բայց այն, որ 2016 թվականից մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկանում էր, որ դա հետաձգված պատերազմ էր, դա փաստ է։ Շատ ռազմական փորձագետներ այս կամ այն կերպ ասում էին, որ Ապրիլյան քառօրյան հետախուզական պատերազմ էր հայկական ուժերի պոտենցիալը հասկանալու համար»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում