Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել էր «Եռաբլուր» պանթեոն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Մասնավորապես, լրագրողները նրան հարցեր ուղղեցին. «Թուրքիայի հետ մեր մոտեցումներում ի՞նչ շտկումներ պետք է անենք, ի վերջո, Թուրքիային մենք թշնամի համարում ենք, թե ոչ, Թուրքան եւ Ադրբեջանը երբեւէ կարո՞ղ են մեզ բարեկամ լինել»: