Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ստացած դիմումը կքննի հունիսի 1-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից։
Դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։ Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ նախագահի դիմումը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։ Նախագահը ՍԴ էր դիմել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանագրի նախագիծը չստորագրելուց հետո։