Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Օրակարգում պետք է լինի Արցախի ռեաբիլիտացիան, իսկ կարգավիճակի հարցը՝ հետագայում, ավելի բարենպաստ մթնոլորտում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ, Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ և ինչքանո՞վ եք այն հնարավոր համարում։

– Արցախի նախագահն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։ Նախկինում էլ է նա նման միտք հնչեցրել՝ առ այն, որ Արցախը չի հրաժարվում անկախության ճանապարհից, և իշխանությունը քաղաքական ճանապարհով ձգտում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ առնվազն նախկին ինքնավար մարզի սահմաններում, և հասնել միջազգային ճանաչման։ Համենայնդեպս, սա նաև բազմիցս ասել է Արցախի արտաքին գործերի նախարարը, և եթե ոչ այդպես ուղղակի, բայց բավականին բաց տեքստով այդ մասին խոսել է  նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։ Ուստի Արցախի նախագահի հայտարարության մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Թերևս այս օրերին Հայաստանի քաղաքական որոշակի շրջանակներից ուղղորդվող հակաքարոզչությանն ի պատասխան է  Արցախի նախագահը կրկնել պաշտոնական Ստեփանակերտի այդ դիրքորոշումը։ Նա այդ հայտարարությունն արել է  Կարմիր Շուկա, Մարտունի, Բերդաշենի ենթաշրջանի բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

– Դուք այդ հայտարարության իրագործման քաղաքական հնարավորություններ տեսնո՞ւմ եք։ Այսինքն՝ կա՞ն դրա համար քաղաքական բարենպաստ պայմաններ՝ ներսում ու դրսում։

– Հարցին պետք է այսպես մոտենանք։ Եթե Ադրբեջանը պատերազմի սանձազերծմամբ, պատերազմով իրացրել է  Մադրիդյան սկզբունքների իրեն հետաքրքրող մասը՝ խոսքը բուն  Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ վերահսկողությունն է, ընդ որում՝ այդ տարածքներից  երեքը հայկական կողմը վերադարձրել է առանց պատերազմական գործողության։ Եվ եթե նախկին՝ 1994 թվականի մայիսին հաստատված ստատուս-քվոն չուներ միջազգային լեգիտիմություն, ինչը պնդում էին բոլոր միջնորդները, ապա 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ստատուս-քվոն ևս չունի  միջազգային լեգիտիմություն։ Ուստի ո՞վ պետք է ճանաչի Ադրբեջանի իրավունքը Հադրութի կամ Շուշիի նկատմամբ, եթե մինչև  պատերազմի սանձազերծումը միջազգային բոլոր փաստաթղթերով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բոլոր առաջարկություններով բուն Լեռնային Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, համարվել է  ինքնորոշման տարածք, այսինքն՝ սուբյեկտային տարածք։ Հիմա այդ սուբյեկտային տարածքի մի մասն Ադրբեջանի օկուպացիայի տակ է, և իհարկե դիվանագիտական, քաղաքական ջանքերի գործադրման արդյունքում, ինչը հեշտ չէ և պահանջում է տքնաջան աշխատանք, հնարավոր է հասնել հաջողության։ Այդ տքնաջան աշխատանքը պետք է կատարվի ամեն օր, նույնիսկ քարոզչական աշխատանք է հարկավոր։ Արդյունքում կա հնարավորություն Հադրութի, Ասկերանի շրջանների գյուղերի, նախկինում Մարտակերտի ու Մարտունու շրջանների այն հատվածների դեօկուպացիայի, ինչը հնարավորություն կստեղծի ավելի կառուցողական երկխոսություն տանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ։

– Որպես հիմնական միջնորդ, հաշտարար, խաղաղարար՝ Ռուսաստանը ջանքեր կգործադրի՞ այս ուղղությամբ։

Մենք այժմ տեսնում ենք ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսաստանը չի ժխտում, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի։ Պաշտոնապես մի քանի անգամ այս միտքը հնչել է  ՌԴ արտգործնախարարի, նախագահի մակարդակով։ Ուստի ոչ ոք և առաջին հերթին Ռուսաստանը չի կարող ժխտել, որ պատերազմը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Բայց ռուսական կողմի մոտեցումը, որքանով կարելի է  հասկանալ, այն է, որ առայժմ այս անկայուն և ինչ-որ առումով նույնիսկ թեժ իրավիճակում կարգավիճակի հարցի քննարկումը  օգտակար լինել չի կարող։ Անձամբ ես՝ որպես փորձագետ, երբևէ քաղաքականությամբ զբաղված մարդ, այդ տեսակետին համաձայն եմ։ Այսօր դիսկուրս բացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ ոչ մի տեղ չտանող, փակուղային  ճանապարհ է։ Այսօր, այս պահին և առաջիկա տարիներին ակտուալ է լինելու Արցախի ռեաբիլիտացիան բոլոր առումներով՝ կրթական, քաղաքական, պետական  կառավարման օպտիմալացման ու մնացած բոլոր ոլորտներում։ Բնականաբար այդ ընթացքում պետք է ակնկալել, որ ձևավորվելու են նորմալ կամ նորմալին մոտ, հանդուրժողական հայ-ադրբեջանական հարաբերություններ։ Ի վերջո՝ սահմանազատման հարցեր պետք է կարգավորվեն, կոմունիկացիաների վերաբացում։ Դա կարող է ինչ-որ տեղ բերել նաև հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման, և այս ընդհանուր բարենպաստ, բարեխառն մթնոլորտում, որը ես ուզում եմ հավատալ, որ կլինի, նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումն ավելի հանդուրժողական, ավելի կոնստրուկտիվ մթնոլորտում կքննարկվի։ Բնականաբար լուծումները ավելի հեշտ կլինեն՝ իհարկե նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների կամ ընդհանրապես ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Հնարավոր է նաև այլ ինստիտուցիոնալ ֆորմատ ստեղծվի՝ մանավանդ, որ Ռուսաստանը մի քանի անգամ արդեն ակնարկել է, որ ցանկալի կլինի, որ Լեռնային Ղարաբաղի ռեաբիլիտացիային ներգրավվի նաև ՄԱԿ-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում